Հրդեհ Արթիկ քաղաքում՝ «Ստեկլոմաշ» գործարանի մոտակայքում
Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում այրվում է տնակ, ներսում երեխա կա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ստեկլոմաշ» գործարանի մոտակայքում գտնվող 2 բնակելի տնակներում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, երեխային դուրս են բերել քաղաքացիների ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին:
Այրվել են տնակներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերն ու առաստաղը և մյուս տնակը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: