Ինչպես Մարկո Պոլոն. Արոնյանի կինը հեծանիվով կանցնի Թուրքիայի տարածքով (լուսանկարներ)
Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1,800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի եւ Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:
Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես այցելելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական եւ հնագիտական հուշարձաններ։ Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու:
Խնդրում եմ հետեւել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ամենօրյա տեսանյութերի եւ լուսանկարների թարմացումներին եւ խնդրում եմ կիսվել այս գրառմամբ եւ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Ձեր հնարավորության չափով: Հղումները տեսեք ստորև:
Հայ հանդիսատեսը կկարողանա հետևել ճամփորդությանը Հ1 հեռուստաընկերության միջոցով: Վաղը եթերից ես կներկայացնեմ ճամփորդությունը: Հեռուստաալիքը կներկայացնի առանձնահատուկ նյութեր ճամփորդության ամբողջ ընթացքի մասին: Մանրամասները շուտով… իմ այցելած պատմական վայրերի մասին հայերեն հոդվածները, լուսանկարները, տեսանյութերը կարող եք գտնել Champord.am կայքում:
Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել.
- «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ին իրենց եռանդի եւ պրոֆեսիոնալիզմի համար
- «Կոնվերս բանկ»-ին հանդերձանքի համար:
- Ասպետ Էմինին, էնտուզիաստ պատմաբան, ով իմ չափ խենթ է և ում հետ ի սկզբանե նախագծել էի երթուղին,
- Պրոֆեսոր Գրիգորի Արեշյանին, ով պատմական եւ մարդաբանության խորհրդատվություն տվեց ամբողջ երթուղու կտրվածքով եւ օգնեց ինձ վերափոխել որոշ մասեր երթուղին ավելի ապահով դարձնելու համար:
- Սաֆֆեթին, ում հետ 2015-ին ես բարձրացա Արարատի գագաթը եւ ով թուրքական ու քրդական շրջաններում կհետևի ինձ:
- Մեհդիին, ում հետ 2016-ին բարձրացել եմ Դեմավենդ լեռը եւ ով իրանական շրջաններում մեքենայով կհետեւի ինձ:
- Էմիլին, ով կոփում էր ինձ որպես հեծանվորդի:
- «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի բոլոր երեխաներին, որոնց համար ես սկսում եմ այս ուղեւորությունը: Նրանք մեր ապագան են:
https://www.gofundme.com/arianne-caoili-bike4coaf
Արիանա Կաոիլիի ֆեյսբուքյան էջից