ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչականի պետի պաշտոնից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին: ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսային՝ Գևորգ Սիմոնյանին ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: Անգամ «մեծ լավություն» են արել՝ առաջարկելով համակարգում շարքային քննիչ աշխատել: Սիմոնյանն արձակուրդ է վերցրել, որից, հավանաբար, չի վերադառնա: Արարատի մարգային քննչականի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ամբագում Գրիգորյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: