Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ապրիլ և մայիս ամիսներին արձանագրվեց համաժողովրդական շարժում և զարթոնք: Մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ չէին ուզում ապրել հին ձևով և չէին պատրաստվում հանդուրժել քաղաքական մենաշնորհը:

Այդ զարթոնքն ու շարժումն իրենց մասշտաբներով ու մարդկանց ներգրավվածությամբ համադրելի էին 1988-ին սկիզբ առածի հետ:

88-ի հաշվեկշիռը

88-ի շարժման ակտիվում ունենք անկախ պետության ձեռքբերում և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ: Սրա կողքին ունենք նաև լուրջ բացթողումներ: Հենց այդ բացթողումների և տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք էր այս տարի տեղի ունեցած հեղափոխությունը: Ու որպեսզի մենք հետագայում չստանանք այնպիսի պատկեր, ինչպիսին որ ստացանք 88-ի շարժման հաղթանակից քիչ անց, անհրաժեշտ է դասեր քաղել մեր իսկ պատմությունից, ինչպես նաև այլ ժողովուրդների անցած ուղուց:

Հիշեցնենք, որ 88-ի շարժման արդյունքում ավելի քան 80 տոկոսով նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հրաժարականը պահանջում էին նրա նախագահ դառնալուց ընդամենը մեկ տարի անց:

30 տարի անց. սովորել ուրիշների սխալների վրա

Մայիսին մենք հնարավորություն ենք ստացել ձևավորել ժամանակակից պետություն, որը նշանակում է զսպումների և հակակշիռների մեխանիզմով գործող քաղաքական համակարգ, անկախ դատական իշխանություն ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ:

Հրապարակը լցրած լայն զանգվածները կարող են վերածվել ժողովրդավարական արժեքներով ապրող հասարակության, բայց կարող են նաև վերածվել ամբոխի՝ դառնալով պետության թուլացման ու տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգի ձևավորման հումք:

Զանգվածների ամբոխացումից պետք է ամեն գնով խուսափել, քանզի դրա բացասական հետևանքները տեսել ենք և՛ ֆաշիստական Գերմանիայում, և՛ բոլշևիկյան Ռուսաստանում:

Ամբոխի կործանարար ազդեցության և իռացիոնալ էության մասին բազմաթիվ աշխատություններ կան: Այնպիսի համաշխարհային մակարդակի հեղինակներ, ինչպիսիք են Լե Բոնը, Տարդը, Ֆրեյդը, Մոսկովիչին, Խոսե Օրտեգա-Ի-Գասետը, Տոքվիլը տարբեր տեսանկյուններից ներկայացրել են ամբոխի հոգեբանությունը և բնույթը: Տարբեր են նրանց ուսումնասիրությունների շերտերը, բայց ընդհանուրը բոլորի մոտ այն եզրահանգումն է, որ ամբոխները առաջնորդվում են հուզականությամբ, դրա մաս կազմող մարդկանց սեփական «ես»-ի կորստով: Ամբոխն իր էությամբ հանցավոր է և անպատասխանատու:

Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել: Ամբոխին խոստանում են երկրային դրախտ, սակայն տանում դեպի դժոխք (այդ մասին ամբոխն իմանում է հետագայում, բայց արդեն ուշ է լինում):

Ամբոխը նման է չարաճճի երեխայի կամ հեշտ գայթակղվող կնոջ: Երեխան ամբոխի մեջ արթնանում է, երբ պետք է չմտածված ձևով ջարդել ու փշրել, իսկ կինը՝ երբ անհրաժեշտ է ինքնախաբեությամբ զբաղվել:

Ամբոխը միշտ կուռք է պահանջում: Առանց կուռքի այն ընկնում է դեպրեսիայի գիրկը և հայտնվում վախերի մեջ: Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Կռապաշտությունը մազոխիզմի, իսկ ամբոխի օգտագործումը սադիզմի դրսևորումներ են:

Ամբոխահաճո իշխանությունների գլխավոր զենքը պոպուլիզմն է ու դեմագոգիան: Ամբոխին հատուկ է ոչ թե մտածելը, այլ գործելը՝ պարզունակ հրահանգների ազդեցության տակ:

Ամբոխին ներշնչվում է, որ ինքն է որոշում կայացնում, սակայն դա ամենալկտի սուտն է: Ամբոխը կառավարման օբյեկտ է և երբեք չի կարող վերածվել սուբյեկտի, այսինքն՝ որոշումներ կայացնողի:

Ամբոխին խոստացվում է պայծառ ու երջանիկ ապագա, որին հասնելու համար հորինվում են հեքիաթներ ու միֆեր՝ «Բարի իշխանություն և չար հակառակորդներ» թեմայով: Ամբոխին խաբում են, թե կյանքը շատ արագ կլավանա, եթե ոչնչացվեն ներքին կամ արտաքին թշնամիները: Եթե թշնամիներ չկան, ապա դրանք հորինվում են, դեմոնիզացվում և նետվում ամբոխի «բերանը»:

Ամբոխի շարժիչ ուժը ատելությունն է: Լյումպեն-պրոլետարիատը չի կարող սիրել կամ հանդուրժել. պատրանքներ պետք չէ ունենալ:

Ամբոխը չի սիրում ճշմարտությունը: Դա է պատճառը, որ ամբոխին կամ խաբում են, կամ էլ ճշմարտությունը մատուցում «ջրով բացված» վիճակում՝ այն ներկայացնելով որպես «բարձր թնդության խմիչք»:

Ամբոխի հիմնական հատկանիշներից մեկը կուռքերի ստեղծումն ու տապալումն է: Օրինակ՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ամբոխը սկզբում կուռք էր դարձրել ժիրոնդիստներին: Հետո նրանց ղեկավարությանը գլխատեցին: Եկան յակոբինյան ակումբի ներկայացուցիչները: Ամբոխի սիրելիներ էին դարձել Մարատը, Դանտոնը և մյուսները, սակայն Մարատը դանակահարվեց, իսկ քաղաքական հակառակորդներին գիլյոտինի տակ ուղարկող Դանտոնը վերջում հայտնվեց նույն գիլյոտինի տակ՝ իր հեղափոխական ընկերներ Ռոբեսպիերի, Սեն Ժյուստի ու մյուսների ձեռքերով: Հետո եկավ Ռոբեսպիերի փուլը: Ամբոխը սիրում էր Ռոբեսպիերին ուողջունում նրա՝ հակառակորդներին գլխատելու որոշումները: Շատ չանցած նույն ամբոխի կողմից հակահերոս հռչակվեց Ռոբեսպիերն ու գլխատվեց: Բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում այս հեղափոխական սխեման անշեղորեն գործել է: Հայաստանը նման հորձանուտի մեջ հայտնվելու իրավունք չունի:

Մեր անելիքը

Մենք պետք է ուրիշների ու սեփական պատմությունից սովորենք ու հետևություններ անենք՝ թույլ չտալով զանգվածների ամբոխացում: Մենք մայիսին մերժել ենք քաղաքական մենաշնորհը և անձնիշխանությունը, այլ ոչ թե խնդիր ենք դրել նոր մենաշնորհ ու նոր անձնիշխանություն ձևավորելու: Սիրո և հանդուրժողականության կարգախոսը որևէ կերպ չպետք է վերածվի ատելության կրոնի: Նորը հնի կատարելագործված ու գռեհիկ տեսքը չպետք է ստանա:

Հայաստանի համար մեծ շռայլություն կլինի սխալվելը, քանզի ունենք անվտանգության խնդիր և չավարտված պատերազմ: ժողովուրդներն ու կառույցները ազգ և պետություն են դառնում հասուն որոշումներ կայացնելով: Կունենանք այդ հասունությունը, կունենանք նաև զարգացած պետություն, աճող տնտեսություն և հզոր քաղաքացիական հասարակություն:

Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Անդրանիկ Թևանյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan