Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի չեխական անշարժ գույքը (լուսանկար)

«Հետքը» գրել էր Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլեւ միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:

Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի եւ 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:

Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաեւ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն եւ 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:

Թեկնածուի հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):

Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձեւով դասավորվել են մի գծի վրա:

Այժմ անդրադառնանք դրանց ըստ հերթականության:

Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաեւ չեխական կադաստրի փաստաթղթերով:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի ամբողջ գույքը գտնվում է Վլտավա գետի աջ ափին ու համեմատաբար հեռու է Պրահայի կենտրոնից, սակայն վերը նշված շենքը (տես ստորեւ՝ նկարում) դրանցից համեմատաբար ամենամոտն է Հին քաղաքին:

Այս շենքից ընդամենը 550 մ հեռավորության վրա Հայկ Մարությանը 2 բնակարան ունի նույն Լիբեն թաղամասի Վ Զահրադախ 2406 հասցեում (V zahradách 2406. հստակ չէ, թե իրար կից 2406/37 եւ 2406/39 շենքերից կոնկրետ որտեղ են բնակարանները): Ըստ հայտարարագրի՝ բնակարաններից մեկի մակերեսը 73 քմ է, մյուսինը՝ 59 քմ: Սրանք նույնպես Մարությանի միանձնյա սեփականությունն են:

Հայկ Մարությանը կնոջ հետ համատեղ սեփականությամբ 55 քմ մակերեսով բնակարան ունի Լետնյանի թաղամասի Տերեզինսկա 702/7 շենքում (Terezínská 702/7, Letňany, Praha 18): Լետնյանին համարվում է Պրահայի ամենահարուստ շրջաններից մեկը: Քաղաքապետի թեկնածուի եւ նրա կնոջ վերաբերյալ կադաստրային թղթերում իբրեւ գրանցման հասցե նշվում է հենց Տերեզինսկա 702/7-ը: Այսինքն՝ սա Մարությանների չեխական հիմնական հասցեն է:

Հայկ եւ Իվա Մարությանները եւս մեկ համատեղ բնակարան ունեն Կբելի թաղամասի Հերլիկովիցկա 1021 հասցեում (Herlíkovická 1021, Kbely, Praha 19. քանի որ 1021 հասցեի տակ իրար կից մի քանի շենք կա (տես ստորեւ՝ նկարում), դժվար է ասել, թե կոնկրետ որտեղ է Մարությանների բնակարանը): Ըստ հայտարարագրի՝ դրա մակերեսը 60 քմ է:

Չնայած թեկնածուն Հերլիկովիցկա 1021-ում հայտարարագրել է միայն կնոջ հետ համատեղ բնակարանը, չեխական կադաստրում տեսնում ենք, որ Հ. Մարությանը եւս մի գույք ունի այս հասցեում, որը նրա միանձնյա սեփականությունն է (տես ստորեւ):

Մարության ամուսինները համատեղ սեփականությամբ նաեւ առանձնատուն ու հողամաս ունեն Պրահայի ծայրամասում՝ Վինորժ թաղամասի Լիպոլտիցկա 807/15 հասցեում (Lipoltická 807/15, Vinoř, Praha 19):

Ըստ Հ. Մարությանի հայտարարագրի՝ տան մակերեսը 178 քմ է, սակայն կադաստրի տվյալներով՝ այն 78 քմ է: Քանի որ առանձնատունը երկհարկանի է, չի բացառվում, որ թեկնածուն ներկայացրել է ընդհանուր մակերեսը: Տունը նաեւ կիսանկուղային ավտոտնակ ունի:

Առանձնատան հարեւանությամբ, ինչպես կարելի է տեսնել վերեւի եռաչափ նկարում, 356 քմ մակերեսով հողամաս կա, որի տարածքը, սակայն, Հ. Մարությանը ներակայացրել է 434 քմ (ներառել է նաեւ առանձնատան 78 քմ հողը):

Չնայած 2011-ին արված եռաչափ պատկերում երեւում է, որ հողատարածքն անմշակ է, հետագայում դրա տեսքը փոխվել է (տես ստորեւ):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan