1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Դեկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Լուսինե Թովմասյան. «Հեծանիվ նստիր ու շարժվիր առաջ» «2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական» Արթուր Ղազինյանը նոր ցենտրիստական քաղաքական ուժ է ձեւավորում Կարգին Հայկոն կարգին բազառ է դարձրել Երևանս Այդպես էլ անհասկանալի է մնում, թե հիմա հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցո՞ւմ է Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները «Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունը կամ վախը, ԲՀԿ-ԼՀԿ «պատերազմ» և Կարեն Կարապետյանի հեռացումը ՀՀԿից. մամուլն այսօր (Տեսանյութ) «Նիկոլ, չե՞ս զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին». Ռուբեն Հակոբյան Արամ Ա-ի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Վայելեք...ստորև ներկայացված է 2019 թ. Երևանի բյուջեի ծախսերի ցանկը Ձանետի. Ինտերը ցանկանում է դառնալ Եվրոպա լիգայի հաղթող Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը. Վնասը կազմել է մոտ 425 մլն դրամ. Վերականգնվել է 335 մլն Ուշադրություն. տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել եւս 200 տարի. Bloomberg Լոռու մարզում գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել 17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը Ինչո՞ւ Մոսկվան չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին հաղթանակի կապակցությամբ. Մեկնաբանում է դեսպանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի հետախուզական նավը մտել է Սև ծով Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան. ինչ հաաձայնության են եկել կողմերը (տեսանյութ) ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ դեսպան Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին Նիկոլ Փաշինյանը նախապես պայմանավորվածություն ունի հող հանձնելու. Փոստանջյան ( Տեսանյութ) Երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը Ե՞րբ ենք մենք վերջապես դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիան սկսել է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր Բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կուլիսային քննարկումներ. «Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված» 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի Չինաստանը վճռորոշ հաղթանակ է տարել կոռուպցիայի նկատմամբ. Սի Ցզինպին «Մի տարի անիմաստ նստել եմ». «Ճվճվ Արոյի» որդին արդարություն է պահանջում Հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները այսօր զբաղված են պաշտոնների բաշխմամբ Որոշել են գյուղացիներին դատի տալ. գյուղապետերը դեմ են՝ «Դատարանի տեղը մենք էլ գիտենք» Քաղաքապետարանում «հեղափոխություն» է. Կամո Արեյանը փրկում է քաղաքապետին 10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս Կներեք, բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին. դերաբաշխման հարցեր կան Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին Քաղաքական դաշտում լուռ հետևում են ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» վեճին «Մենք»-ը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Արսեն Թորոսյանը երեխաներին կոչ է արել ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Դայակ պետության հաշվին» ծրագրում. տեսանյութ Արցախում քննարկում են «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո (Տեսանյութ) Լուրջ չարաշահումներ մի շարք գերատեսչություններում Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր.տեսանյութ Չեմպիոնների լիգա․ովքեր կխաղան 1/8 եզրափակչում Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները Երևանի քաղաքապետարանը հրապարակել է գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը (լուսանկարներ) Հայաստանում օտարերկրյա զինված ուժեր չեն լինի. Լավրով Երգում է Սասուն Միքայելյանը. տեսանյութ Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր հոսպիտալացվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. ճանապարհների վիճակը Հայաստանում Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Ստուգումներ՝ Արցախի ՊՆ-ում Մխիթարյանի դուբլն առաջին էր ԱՊԼ-ում
Հարցում

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի չեխական անշարժ գույքը (լուսանկար)

«Հետքը» գրել էր Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլեւ միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:

Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի եւ 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:

Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաեւ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն եւ 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:

Թեկնածուի հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):

Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձեւով դասավորվել են մի գծի վրա:

Այժմ անդրադառնանք դրանց ըստ հերթականության:

Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաեւ չեխական կադաստրի փաստաթղթերով:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի ամբողջ գույքը գտնվում է Վլտավա գետի աջ ափին ու համեմատաբար հեռու է Պրահայի կենտրոնից, սակայն վերը նշված շենքը (տես ստորեւ՝ նկարում) դրանցից համեմատաբար ամենամոտն է Հին քաղաքին:

Այս շենքից ընդամենը 550 մ հեռավորության վրա Հայկ Մարությանը 2 բնակարան ունի նույն Լիբեն թաղամասի Վ Զահրադախ 2406 հասցեում (V zahradách 2406. հստակ չէ, թե իրար կից 2406/37 եւ 2406/39 շենքերից կոնկրետ որտեղ են բնակարանները): Ըստ հայտարարագրի՝ բնակարաններից մեկի մակերեսը 73 քմ է, մյուսինը՝ 59 քմ: Սրանք նույնպես Մարությանի միանձնյա սեփականությունն են:

Հայկ Մարությանը կնոջ հետ համատեղ սեփականությամբ 55 քմ մակերեսով բնակարան ունի Լետնյանի թաղամասի Տերեզինսկա 702/7 շենքում (Terezínská 702/7, Letňany, Praha 18): Լետնյանին համարվում է Պրահայի ամենահարուստ շրջաններից մեկը: Քաղաքապետի թեկնածուի եւ նրա կնոջ վերաբերյալ կադաստրային թղթերում իբրեւ գրանցման հասցե նշվում է հենց Տերեզինսկա 702/7-ը: Այսինքն՝ սա Մարությանների չեխական հիմնական հասցեն է:

Հայկ եւ Իվա Մարությանները եւս մեկ համատեղ բնակարան ունեն Կբելի թաղամասի Հերլիկովիցկա 1021 հասցեում (Herlíkovická 1021, Kbely, Praha 19. քանի որ 1021 հասցեի տակ իրար կից մի քանի շենք կա (տես ստորեւ՝ նկարում), դժվար է ասել, թե կոնկրետ որտեղ է Մարությանների բնակարանը): Ըստ հայտարարագրի՝ դրա մակերեսը 60 քմ է:

Չնայած թեկնածուն Հերլիկովիցկա 1021-ում հայտարարագրել է միայն կնոջ հետ համատեղ բնակարանը, չեխական կադաստրում տեսնում ենք, որ Հ. Մարությանը եւս մի գույք ունի այս հասցեում, որը նրա միանձնյա սեփականությունն է (տես ստորեւ):

Մարության ամուսինները համատեղ սեփականությամբ նաեւ առանձնատուն ու հողամաս ունեն Պրահայի ծայրամասում՝ Վինորժ թաղամասի Լիպոլտիցկա 807/15 հասցեում (Lipoltická 807/15, Vinoř, Praha 19):

Ըստ Հ. Մարությանի հայտարարագրի՝ տան մակերեսը 178 քմ է, սակայն կադաստրի տվյալներով՝ այն 78 քմ է: Քանի որ առանձնատունը երկհարկանի է, չի բացառվում, որ թեկնածուն ներկայացրել է ընդհանուր մակերեսը: Տունը նաեւ կիսանկուղային ավտոտնակ ունի:

Առանձնատան հարեւանությամբ, ինչպես կարելի է տեսնել վերեւի եռաչափ նկարում, 356 քմ մակերեսով հողամաս կա, որի տարածքը, սակայն, Հ. Մարությանը ներակայացրել է 434 քմ (ներառել է նաեւ առանձնատան 78 քմ հողը):

Չնայած 2011-ին արված եռաչափ պատկերում երեւում է, որ հողատարածքն անմշակ է, հետագայում դրա տեսքը փոխվել է (տես ստորեւ):

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan