Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Մինչ Հայաստանում բաժանում են սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Էդուարդ Շարմազանով

Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ հայեր եւ որի արդյունքում Բաքվում հաստատվեց ադրբեջանաթուրքական-մուսաֆաթական իշխանություն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսեց մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտից՝ նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական պետք է պայքարեն իրենց հակառակորդների դեմ: Ալիեւը ավելի հեռուն գնաց՝ որքան հզոր լինի Թուրքիան, այդքան հզոր կլինի Ադրբեջանը ուղերձով:

Նմանատիպ ելույթով հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունների կողքին է: Ավելին, Էրդողանը կոպտորեն խախտեց Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք կնքել էին 2009-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ԱԳ նախարարների միջնորդությամբ եւ նշեց, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հայկական զորքերը դուրս չգան տարածքներից:

Սա ուղղակի միջամտություն է արցախյան կարգավորման գործընթացին : Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Թուրքիան անելիք չունի այդտեղ: Առնվազն մտահոգիչ է, որ իրական օկուպանդտ Թուրքիան խոսում է օկուպացիայի մասին, իրական դահիճը խոսում է Խոջալուի ջարդերի մասին:

Եւ այսպիսի աշխարհաքաղաքական սպառնալից զարգացումների պայմաններում պետք է առավել քան սթափ գնահատել իրավիճակը : Սա մարտահրավեր է ՀՀ-ի եւ Արցախի հանրապետությանը, սա արձանագրում է այն փաստը, որ նոր իրողությունների պայմաններում եւս մեր երկրի համար թիվ մեկ սպառնալիքը շարունակում է մնալ պանթուրքիզմը, որը նշված զորահանդեսում նոր եւ ավելի վտանգավոր ձեւակերպում ստացավ:

 

Սա անթույլատրելի է եւ ավելի քան մտահոգիչ: Ժամանակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջ դնեն քայքայիչ՝ հասարակությունը պառակտելու գործընթացին եւ շարժվեն ազգային միասնության ճանապարհով: Եւս մեկ անգամ կրկնում եմ անվտանգության մարտահրավերները ամենագլխավորն են: Այո, մենք կարող ենք ունենալ շատ տարբեր դիրքորոշումներ եւ ներքաղաքական տարաձայնություններ, բայց չտեսնել արտաքին մարտահրավերները, մեղմ ասած՝ անշրջահայացություն է:

Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: Վերջին սահմանային զարգացումները եւ թուրք-ադրբեջանական հռետորաբանությունը, որ ավելի սանձարձակ է դառնում, ահազանգ են բոլորիս համար՝ մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված, Հայաստանի եւ Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է եւ այդ մասին բացահայտ խոսում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները:

Որպես պատմաբան եմ ասում. մեզ այսօր ավելի քան երբեւէ անհրաժեշտ է հանրային համերաշխության եւ միասնության մթնոլորտ: Եւ այդ միասնության կոչով պետք է հանդես գա երկրի առաջին դեմքը: Վարչապետը պետք է վերանայի՝ հասարակությունը մերոնքականների եւ թշնամիների բաժանելու իր դիրքորոշումը:Պարոն վարչապետ, Դուք բոլորի վարչապետն եք եւ պարտավոր եք սեր եւ համերաշխություն քարոզել ՀՀ բոլոր քաղաքացիներին ՝ առանց բացառության: Հայաստանն այսօր կանգնած է Սարդարապատի հաղթանակի եւ Կարսի խայտառակ անկման միջեւ : Կապահովի օրվա իշխանությունը ազգային միասնություն, մենք կարող ենք նոր սարդարապատներ կերտել, կգնա ազգը սեւերի ու սպիտակների բաժանելու, ստեղծված էյֆորիկ ֆոնին մասսաների զգացմունքայնությանը հագուրդ տալու կոմբինացիաներով, ասֆալտներին պառկացնելու կոչերով, մենք կունենանք նույն ճակատագիրը, ինչ ունեցանք 100 տարի առաջ՝ Կարսի հանձնման ժամանակ:

Ժամանակն է ոչ թե անպտուղ պոպուլիստական հայտարարություններ անել, այլ ժամանակն է դասեր քաղել անցյալի սխալներից ու դրանք սրբագրել: Այլ ճանապարհ չկա. միակ ճանապարհը ազգային միասնությունն է, ժողովրդավարությունը, բազմակարծությունը եւ ՀՀ բոլոր քաղաքացիների միջեւ համերաշխության եւ միասնության մթնոլորտի ապահովումը:

Երեկ Խաչվերաց էր: Հուսով եմ, որ մեր ապավինությունը կենդանի եւ ճշմարիտ Աստծուն՝ Տեր Հիսուս Քրիստոսին եւ աշխարհին փրկություն բերած հաղթական խաչին, սուրբ՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ , 1700-ամյա քրիստոնեական բարոյականությամբ, որի հիմքը սերն է, 21-րդ դարում Հայաստանն ու հայ ժողովուրդն իր ընթացքը շարունակելու է նոր սարդարապատներ կերտելով:

Մամուլի հաղորդագրություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan