Ոչինչ դեռ չի փոխվել
- Երևանի ավագանու մասնակիցներից ոչ մեկի նախընտրական ցուցակները հրապարակային կերպով չեն կազմվել մրցակցային եղանակով, քվեարկության միջոցով` իրենց կուսակիցների մասնակցությամբ,
- Առաջին հորիզոնականի համար` քաղաքապետի թեկնածուն չի ընտրվել հավակնորդներիի միջից ներկուսակցական դեբատների ու քվեարկության միջոցով հանրային լուսաբանմամբ,
- Տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև դեբատներ չեն կազմակերպվում,
- Ընտրությունները անցնում են ատելության մթնոլորտում, այսինքն իշխանության կռիվ է գնում ...
Կարող եմ երկար թվարկել: Ոչինչ չի փոխվել, մնում է վերջին թեսթը` ընտրակեղծիքներ կլինեն, թե ոչ:
------------
Հիշեցնեմ, որպեսզի երկրում մի խումբ մարդին բռնազավթեն իշխանությունը, անհրաժեշտ է, որ այդ մարդիկ նախ բռնազավթեն իշխանությունը որևէ կուսակցությունում: Միակ երաշխիքը ներկուսակցական ժողովրդավարությունն է և որոշումների ընդունման ներյուսակցական թափանցիկությունը: Ահա ինչի համար ոչ մեկին ձեռնտու չէ կուսակցությունների մասին նոր օրենքը, որը կպարտադրի ներկուսակցական ժողովրդավարություն ու թույլ չի տա ֆյուրերնի հայտնվելը:
Համարյա ամեն կուսակցությունում մի ֆյուռեր է նստած ու երազում է դիկտատոր դառնա Մինչև այդ հարցը չլուծվի, նորմալ երկիր չենք ունենալու: Ախոռների մաքրումը կուսակցություններից է պետք սկսել:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից