Հայ մարզուհին ռինգում հաղթել է Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը. Տեսանյութ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայազգի մարզուհի Կարինե Կարապետյանը ջախջախիչ պարտության մատնեց Ռամիլ Սաֆարովի կրտսեր քրոջը` Ռենա Սաֆարովին։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Կարինեն իր հաղթանակը նվիրել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին, ով տարիներ առաջ միջազգային սեմինարի ժամանակ կացնահարվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից։