Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի, «Լույս» դաշինքի և Ամուլսարի մասին (տեսանյութ)
«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը»։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերը Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։
Փաշինյանը նաև պատասխանելով հարցին այն մասին, որ «Լույս» դաշինքի իր գործընկերներն իրենից նեղացած են իր այն հայտարարության համար, որ իր թիկունքում ՀՀԿ-ի հետ «խաղեր են տալիս», ասաց, որ եթե իրենք հանրապետականների հետ չեն հանդիպում, ապա չպետք է արձագանքեն իր հայտարարությանը։
«Այսինքն՝ այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են: Եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլ»–ի քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե իրենց հեղափոխական հայտարարած որոշ ուժեր բանակցում են հանրապետականների հետ։
«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասել էր, որ նման հայտարարություններ անելուց առաջ վարչապետը դա պետք է քննարկեր իրենց հետ և հետո միայն այդ ամբիոնից հայտարարեր:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում