Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը միայնակ է իրականացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բնականաբար Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական քարոզչությունը ձգտում են իրականացնել այնպես, որ հետաքրքրեն երևանցիներին, նրանց հուզող խնդիրները բարձրաձայնեն: Եվ բոլոր ուժերն էլ գրեթե նույն կերպ են քարոզչություն անցկացնում. ավագանու թեկնածուներով քայլում են փողոցից փողոց, հանդիպում քաղաքացիներին, հանրահավաքներ հնչեցնում, ելույթներ ունենում: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը գրեթե միայնակ է իրականացնում: Նա պարզապես քայլում է փողոցներով, մարդկանց բարևում և լավ ընտրություններ մաղթում: Եվ հետաքրքիր է, որ նա մշտապես քայլում է մեն-մենակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում