Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ցանկացած գործում պետք է անկեղծ լինել,այդ թվում նաև ասմունքարվեստում.Մանուշակ Շիրինյանը՝ սպասվող գրական երեկոյի մասին

 

Ասմունքող, մշակութային լրագրող, արվեստագետ Մանուշակ Շիրինյանը չորս տարվա ընդմիջումից հետո՝ սեպտեմբերի 27-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում հերթական անգամ իր արվեստի երկրպագուներին կուղեկցի պոեզիայի ամենահաճելի արահետներով, բեմից լսելի դարձնելով հայ դասականներին (և ոչ միայն)՝ կխոսի մեծերի լեզվով` իր քաղցրահնչյուն, հրաշագեղ և դյութիչ ձայնի գեղեցիկ ելևէջներով ․․․

Մեր օրերում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, բավականին դժվար է տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր մարդկանց միավորել արվեստի շուրջ: Հաջողության պարագայում էլ արդյունքներն այլ են: Երբեմն թվում է, թե քաղաքականացված հասարակության ու հետին պլան մղված մշակութային ոլորտում արվեստասեր հասարակայնության շարքերը նոսր են, բայց այս ամենը պատրանքային արժեք է ստանում, երբ առնչվում ես Մանուշակ Շիրինյանի արվեստին ու ականատես՝ նրա ասմունքի հանդեպ մարդկանց հետաքրքրվածությանը: Հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու հանդիպման անհագ ցանկությունն էլ Մանուշակ Շիրինյանին «ստիպել են» կրկին բեմ բարձրանալ:


Մեզ հետ զրույցում Մանուշակ Շիրինյանն ասաց, որ ասմունքել սկսել է պատանեկության տարիներից. «Հենց ասմունքի ու հայ մեծերին ճանաչելու ու ճանաչելի դարձնելու անհագ ցանկությունս էր, որ դիմեցի Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ»: Պատահական չէր նաև 2010 թվականին «Հուշերի արահետներով» գրքի լույսընծայումը, գիրք, որը միավորեց 60 հայ և համաշխարհային մեծությունների մասին հետաքրքիր պատմություններ, գեղեցիկ հուշեր: Այն գտավ իր ընթերցողին, գնահատվեց, սիրվեց ընթերցողի կողմից, գրախոսվեց, եղան բազմաթիվ արձագանքներ հանրապետական մամուլում, նաև արտերկրում: «Շատերն այն կարծիքին են, թե մեծ մարդկանց կյանքի ներքին, ընտանեկան կամ կենցաղաին մանրուքները չպետք է գրի առնվեն, ներկայացվեն, որպեսզի չթուլանա դրանց թողած հմայքը։ Բայց ես կարծում եմ ՝մեծերի կյանքում մանրուքներ չեն լինում։ Դրանք ոչ միայն ամբողջացնում են մեծերի դիմապատկերը, այլև ստիպում նորովի տեսնել նրանց՝ ավելի մեծ, ավելի մարդ և ավելի սիրելի․․․»։


Վերադառնալով ասմունքարվեստին՝ Մանուշակ Շիրինյանը խոստովանեց, որ իր ասմունքի, գործունեության հիմքում անկեղծությունն է. «Ցանկացած գործի հիմքում, ակունքում պետք է անկեղծություն լինի, որ այն ներգործուն լինի և ճիշտ նպատակին ծառայի»։
Ինչ վերաբերում է նրան, թե ասմունքը հնանում է, Մանուշակ Շիրինյանի կարծիքով՝ մոտեցումն է հնանում, կրկնվող ձևաչափն է հնանում, ասմունքարվեստը չի հնանում…:


Ինչպես նշվեց, սեպտեմբերի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով» խորագիրը կրող հերթական գրական-երաժշտական երեկոն։ Ծրագրում ոչ միայն դասականներն են, այլև ժամանակակից ստեղծագործողներ։

Տեղին է նշել, որ նրա «Հուշերի արահետներով» գրքի և «Պոեզիայի արահետներով» խորագիրը կրող առաջին երեկոյի մասին երկար է խոսվել, և ոչ միայն Հայաստանում: Ներհայաստանյան մամուլից զատ՝ Մանուշակ Շիրինյանի գրական-երաժշտական երեկոյին անդրադարձել է Բեյրութում հրատարակվող «Զարթոնք» օրաթերթը՝ նրա ձայնը որակելով հրաշագեղ, իսկ հոդվածը վերնագրել՝ «Հրաշագեղ ձայն հայ ասմունքարվեստում»: Մանուշակ Շիրինյանի գրական-երաժշտական երեկոյին անդրադարձել է նաև լիբանանյան «Ազդակ» օրաթերթը: Հանրապետական մամուլում իրենց մշակութային էջերում Մանուշակ Շիրինյանի գրական երեկոյին անդրադարձել են «168 ժամ», «Առավոտ»,«Ազգ», «Հայաստանի հանրապետությունե օրաթերթերն ու «ԴԵ ՖԱԿՏՈ», «ՆՅՈՒ ՄԵԳ», «Էկոնոմիկա», «Մենուա» ամսագրերը: Ի դեպ, դեռ 80-ականների սկզբից Ազգային ռադիոյի (այժմ Հանրային ռադիո) ունկնդիրը Մանուշակ Շիրինյանին ծանոթ է «Պիոներական լուսաբաց», «Ճառագայթ», «Կարմիր աստղիկ» և այլ հաղորդաշարերից և մանկական ռադիոբեմականացումներից, հետագայում՝ նաև «Հուշանկյուն» հաղորդաշարը վարելիս:
Առջևում` մեզ բոլորիս՝ նրա արվեստի երկրպագուներիս, սպասվում է հրաշալի և աննախադեպ երեկո…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan