ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսից հետո թեման պետք է փակված լիներ
Wikileaks-ի հարպարակումներից հետո ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել գաղտանզերծված ինֆորմացիան։ Պատճառը շատ պարզ էր՝ այդ տեղեկատվությունը ձեռք էր բերվել անօրինական ճանապահրով։
Հիմա, մեր խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորները վկայակոչում են անօրինական ճանապահրով գաղտնալսված ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, հարցեր են տալիս վարչապետին, վարչապետն էլ իր հերթին մանրմասն պատասխանում է այդ հարցերին։
ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսից հետո թեման պետք է փակված լիներ, միակ խնդիրը պետք է լիներ այդ հեռախոսազրույցը գաղտնալսողներին հայտնաբերելն ու պատժելը, քանզի ոտնձգություն է տեղի ունեցել ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից