Եվրամիությունը ևս կես տարով երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի 155 քաղաքացիների ու 44 ընկերությունների դեմ
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի և Ուկրաինայի 155 քաղաքացիների ու 44 ընկերությունների դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»:
Ներկայիս իրավիճակի գնահատականը այդ պատժամիջոցները վերանայելու հիմք չի տալիս, այսօր հայտարարել է Եվրոպական խորհուրդը:
Սահմանափակումները, որոնք արգելում են մուտքի արտոնագրի տրամադրումն ու սառեցնում ցանկում ընդգրկվածների հաշիվները Եվրամիության տարածքում, սահմանվել են 2014-ից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո: