Չինաստանի հարավում մոլեգնում Է Barijat թայֆունը
Barijat թայֆունը՝ 23-րդն այս տարում, սեպտեմբերի 13-ի առավոտյան հասել Է Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Չժանցզյան քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի ազգային օդերեւութաբանական կենտրոնի հաղորդագրության մեջ: Թայֆունը Չինաստանի ափերին Է հասել տեղական ժամանակով ժամը 8:30-ին: Դրա Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում Է վայրկյանում 25 մետրի:
Ինչպես նշում են օդերեւութաբանները, առաջիկա ժամերին Գուանդունի նահանգում եւ հարակից շրջաններում կտեղան հորդառատ անձրեւներ, ինչի կապակցությամբ հանձնարարվում Է պահպանել զգոնություն, չգտնվել ափամերձ ու լեռնային գոտիներում, որտեղ կարող են սողանքներ լինել:
Նահանգի իշխանություններն անվտանգ վայրեր են տարհանել 12 հազարից ավելի բնակիչների, կասեցվել Է լաստանավային հաղորդակցությունը Հայնան կղզու եւ Գուանդունի նահանգի միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: