Հայկ Մարությանը՝ 39.9%, Նաիրա Զոհրաբյանը՝ 11.8%. հարցում
«GALLUP INTERNATIONAL ASSOCIATION»-ն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Քաղաքապետի 12 երանգները» հետազոտության տվյալները, հայտնում է Aysor.am-ը։
Հարցման տվյալներով՝ քաղաքացիների 39,9 տոկոսը կընտրի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, իսկ «Բարգավաճ Հայաստանի»-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին իրենց ձայնը կտան հարցվածների 11,8 տոկոսը։
«Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին կընտրի հարցվողների 4,2 տոկսը, «Երկիր ծիրանիի» թեկնածու Զարուհի Փոստանջյանին՝ 2,5 տոկոսը։
Մյուս թեկնածուների օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների մինչև 1%-ը: