Այսօր Ռուսաստանում Նավալնիի հանրահավաքում բախում է եղել Ժիրինովսկու հետ. Տեսանյութ
Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում Ռուսաստանի արմատական ընդդիմությունը ներկայացնող Ալեքսեյ Նավալնին հանրահավաքներ է անցկացրել՝ բողոքելով այդ երկրի կենսաթոշակային բարեփոխումների դեմ:
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և մի շարք այլ քաղաքներում իշխանությունները մերժել էին հանրահավաքների անցկացումը: Արդյունքում գրեթե բոլոր քաղաքներում արձանագրվել են ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև բախումներ:
Հետաքրքիր է, որ Մոսկվայի հանրահավաքում ցուցարարների հետ ակտիվ լեզվակռվի մեջ էր մտել նաև այդ երկրի մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Պատճառն այն էր, որ Նավալնիի կողմնակիցները կարծում էին, որ Ժիրինովսկին փաստացի իշխանություններին է պաշտպանել՝ փորձելով վարկաբեկել Նավալնիին: