Ընտրակաշառքի համար մինչեւ 700 հազար դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում. Լենա Նազարյան
Դիտել նաև
Ղարաբաղից բռնի տեղահանվածին 75 հազար դրամ փոխանցելիս բանկը պահել է 50 հազար դրամ. Գեղամ Նազարյան
Էս ի՞նչ չպարզված հանգամանքներ են: Ինչու՞ չեն կարողանում պարզեն
4 փաստ նիկոլի արարքներից
Երկու օր է մտածում այս անձի մասին, որը իհարկե քննադատաբար , բայց չմասնակցելով հետևում է թե ինչպես է ոստիկանը հարվածում երեխային
Արամին մնում է 2/1-ի վրա փոս փորել, մնացածը՝ գիտեք․ Քրիստինե Նազարյան. Տեսանյութ
Խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում:
Ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում:
Բայց այս ամենում ամենակարեւորը քաղաքական կամքն է: Դպրոցներն ազատագրված են ընտրակեղծիք, հարկադրանք ու ստորաքարշություն անելու պարտադրանքից: Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար եւ ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք տալը կամ ստանալը»,- ասված է գրառման մեջ: