1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար Բերդավանցիները Հայաստանի իշխանության և միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում. Տեսանյութ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ
ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսում կուտակումներ են Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար Բերդավանցիները Հայաստանի իշխանության և միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում. Տեսանյութ Թուրքական աղբյուրը «պաղեստինյան հետք» է հայտնաբերել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային ԶՐՈ քաղաքական ուժ լինելու ուղղակի հանճարեղ հիմնավորում «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատները հայտնվել են հանցագործների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ Ինչպես ազատ արձակվեց Դինա Ակոպովնան. ուշագրավ մանրամասներ. Լուսանկար 37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը 2019 թ. հուլիսի 1-ից եկամտահարկը դարձնել 23 %, բարձրացնել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ «Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է Ողբերգական դեպք. նախկին գյուղապետի որդին զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում» 55 տարեկանում մահացել է ռուս էստրադային երգիչ Եվգենի Օսինը. Տեսանյութ Հայաստան են այցելել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հարցերով ԱՄՆ փորձագետները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին ԿԸՀ-ն 48 ժամ է տրամադրել՝ փաստաթղթերը լրացնելու համար Ուրիշ լավ ե՞ք ժողովուրդ... Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ) Խեղճ հանրապետականներ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ Հայկը առաքելական քրիստոնյա՞, թե՞ աղանդավոր Փաշինյանը լավագույն մասնագետներին պետկառավարման մեջ ընդգրկելու մեխանիզմ է ստեղծում. կոչով դիմել է մասնագետներին Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու դիմաց. պահանջում են տնօրենի հրաժարականը Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի,որ ամեն ի՞նչ է մոռացվել. Արսեն Ջուլֆալակյանը զայրացած է Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ ՀՀ պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ՝ ազատել... «Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում». Վիգեն Սարգսյան ( Տեսանյութ) Գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Լարսում մեքենաների կուտակումները հասել են 550-ի, Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը Մովսիսյանի պոկերի շնորհիվ Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութ) ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի փեսայի անունը հանվել նախընտրական ցուցակից Ընտրություններին Սամվել Ալեքսանյանը կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համար՝ «զոհաբերելով» իր փեսային Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից (տեսանյութ) ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները որոշել են «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին Լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի՝ «Տարին ունի շատ եղանակ» գիրքը. Լուսանկար Ուրբաթ՝ նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) «Աշխարհը չէի փոխի քեզ հետ... ». Սիրուշոն ամուսնու և որդիների լուսանկարն է հրապարակել «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում». Նիկոլ Փաշինյան Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանգված է Արփինե Հովհաննիսյան. Հանցավորության աճն ու ոստիկանությունը Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից «Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Կաթողիկոսին պետական պաշտպանություն չտրամադրելը հակապետական որոշում էր Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար «Արագաչափերի քանակը կրճատել պետք չի» ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը Ինչու Նոր Հայաստանում չլինի նոր ստանդարտներով հանք ԲՀԿ-ի կոալիցիոն ախորժակը եւ Կարեն Կարապետյանի «ժառանգություն» վերջնական փլուզումը. մամուլ այսօր (Տեսանյութ) Մեր բախտը նորմալ հակառակորդ ունենալու հարցում չի բերել ու մենք չենք կարողանում հասկանալ, թե թշնամին կոնկրետ ինչ է նախատեսել Ինչպես է Աննա Գրիգորյանը զվարճանում ժամանցային ակումբի զուգարանում (Video) Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին Բաց նամակ Հայկ Մարությանին (ֆոտոշարք, Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի մասին են զրուցել կողմերը Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել ՀՀ-ում և Արցախում, ապա ինչո՞ւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դա չի կարող անել․ Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ) Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել
Հարցում

Ի՞նչ «հեղափոխություն» է ուզում շարունակել Արթուր Գրիգորյանը, և համաձայն է արդյոք դրա հետ Նիկոլ Փաշինյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր էլ թաքցրել, որ իր գլխավոր նպատակներից է Ամուլսարի նախագծի փակումը, ընդ որում, խոսելով մյուս մետաղական հանքերի մասին, նա նշել է, որ այստեղ վիճակը ավելի վատ է, քան՝ Ամուլսարում: Նույն հարցազրույցում նա խոստացել է, որ մոտ ժամանակներս սկսելու է տեսչական ստուգումներ անցկացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում՝ հպարտությամբ նշելով, որ այս ոլորտում հեղափոխությունը շարունակվելու է:

Փորձենք հասկանալ, թե ինչ հեղափոխության մասին է խոսք գնում, կամ ինչ նպատակներ կարող են հետապնդել Արթուր Գրիգորյանը և իր հետևում կանգնած շրջանակները:
Բանն այն է, որ վերջին շրջանում մեր երկրում կտրուկ ակտիվացել է հանքարդյունաբերության զարգացման թեման:

Մի մասի կարծիքով Հայաստանը կարող է մեծ օգուտներ քաղել այս ոլորտից, իսկ մյուս մասը համոզված է, որ այս ոլորտը մեծ վնաս է հասցնում երկրի բնությանը, իսկ վերջնարդյունքում Հայաստանն այս ամենից ավելի շատ տուժում է, քան՝ օգուտ է քաղում:
Այս վերջին տեսակետին են նաև Արթուր Գրիգորյանը և իր կողմնակիցները, որոնք այս թավշյա հեղափոխությունը փորձում են օգտագործել որպես գործիք՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Առաջին հայացքից այդ նպատակները ազնիվ են: Իրենք ապրում են եվրոպական վիրտուալ ստանդարտներում և խորապես համոզված են, որ իրենց հեղափոխության արդյունքում Հայաստանն ամբողջովին կհայտնվի նույն տիրույթում:

Բանն այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է զարգացող երկրների շարքում, որտեղ դեռ չկա կայացած միջին խավ, զարգացած տնտեսական համակարգ, և չկան այնպիսի զարգացած տնտեսական ոլորտներ, որոնք ողջ տնտեսության համար շոգեքարշի դեր կկատարեն, օրինակ՝ տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ և այլն: Դրան գումարած, Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր շրջապատում, որտեղ նրա անվտանգությանը սպառնացող հարևան Ադրբեջանը հսկայական զենք ու զինամթերք է գնում՝ իր բաղձալի նպատակներին հասնելու համար:

Բնականաբար, Ադրբեջանը իր զարգացման շոգեքարշ հանդիսացող նավթարդյունաբերական ոլորտը ջերմոցային վիճակում է պահում, քանզի շատ լավ հասկանում է, որ իր նպատակներին հասնելու համար դա կենսական անհրաժեշտություն է: Հասկանալի է, որ նավթարդյունաբերությունը խիստ խոցելի է բնապահպանության տեսակետից: Օրինակ, Նորվեգիան կամ Միացյալ Նահանգները կարևորում են բնապահպանության խնդիրները, մինչդեռ զարգացող երկիր համարվող Ադրբեջանը ավելի կարևոր է համարում նավթարդյունաբերության էֆեկտիվության խնդիրը:
Նավթարդյունաբերությունն ու գազի արտահանումը տնտեսության շոգեքարշի դեր են կատարում նաև Ռուսաստանում: Ավելին, Ռուսաստանն ու Ադրբեջանը համարվում են «նավթային ասեղի» վրա նստած երկրներ: Թե Ռուսաստանում, և թե Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում այդ երկրների այս  ոլորտային զարգացման խնդիրները: Պարզապես քննադատվում է այն փաստը, որ այդ երկրները չեն կարողանում դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները:

Հայաստանը, ինչպես հայտնի է, նավթ ու գազ չունի, իսկ իր հսկա քիմիական և արդյունաբերական պոտենցիալը կազմալուծվեց խորհրդային  միության  փլուզման արդյունքում: Եվ այսօր ակամայից ստացվել է այնպես, որ Հայաստանի տնտեսության շոգեքարշը դարձել է հանքարդյունաբերությունը: Դատեք ինքներդ: Հայաստանի գործող 8 խոշոր հանքարդյունաբերական սուբյեկտները տարեցտարի ավելացնում են իրենց տեսակարար կշիռը ողջ տնտեսության մեջ: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 9 մլրդ 751,5 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 24 մլրդ 642,6 մլն դրամ: Այսինքն, աճը ավելի քան 150 տոկոս է:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 8 մլրդ 164 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսմյակում՝ 8 մլրդ 871,4 մլն դրամ: Աճը  կազմել է 8,7 տոկոս:

Կապանի լեռնահարստացման կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 4 մլրդ 83,8 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում՝ 4 մլրդ 123,9 մլն դրամ: Այսինքն, գրանցվել է 1 տոկոս աճ:

«Լիդիան Արմենիան» անցած տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 627,8 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 3 մլրդ 199,3 մլն դրամ: Աճը կազմել է ավելի քան 90 տոկոս: Այստեղ պետք է հատուկ նշել, որ «Լիդիան Արմենիան» դեռ չի շահագործում հանքը, այսինքն դեռևս ոսկի չի արդյունահանում ու վաճառում, իսկ հանքի շահագործման պարագայում նրա ցուցանիշները կլինեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշներին մոտ: Այսինքն, ի դեմս «Լիդիան Արմենիանի», Հայաստանը կարող է ունենալ 2-րդ «Զանգեզուրը»:

Մաքուր երկաթի գործարանը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 939,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 300,3 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 38,4 տոկոս:

«Արմենիան Մայնինգ Քոնթրակտորը» անցյալ տարվա առաջին կիսմյակում վճարել է 962,1 մլն դրամ, այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 812, 2 մլն դրամ: Այսինքն, աճը կազմել է 88,4 տոկոս:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը անցյալ տարվա առաջին կիսամյակում վճարել է 523,7 մլն դրամ: Այս տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 մլրդ 631,4 մլն դրամ: Այսինք, աճը կազմել է 211,5 տոկոս:

«Արմենիան Քոմփր Պրոգրամ» ընկերությունն անցյալ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 381,9 մլն դրամ: Այս տարվա ցուցանիշը կազմել է 5 մլրդ 097,1 մլն դրամ: Այսինքն, աճը, ուշադրություն դարձրեք, կազմել է 1227,8 տոկոս:
Հասկանալի է, որ այս ոլորտը կախված է հիմնականում պղնձի համաշխարհային գներից, և ցուցանիշերը տարեցտարի կարող են տատանվող լինել, բայցև ակներև է, որ այս ընկերությունների պետբյուջեում վճարված գումարների համախառն լուման կազմում է 10 – 15 տոկոս: Եվ այդ ցուցանիշով այս ոլորտը համեմատելի չէ այլ ոլորտների հետ, և ակամայից այն դարձել է տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անկասկած, այս ոլորտում պետք է պահպանվեն բնապահպանման բոլոր նորմերը, սակայն ոլորտը ոչնչացնել, նշանակում է ոչնչացնել երկրի տնտեսության շոգեքարշը:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ նույն Բնապահպանության և ընդերքի տեսչության պետը խոստովանում է, որ բնապահպանության անվտանգության տեսանկյունից համեմատաբար բարվոք վիճակում է հենց Ամուլսարի նախագիծը, որը նույն Արթուր Գրիգորյանն ուզում է փակել: Այդ տրամաբանությամբ պետք է փակվեն մնացած բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն, պետք է ոչնչացվի Հայաստանի տնտեսության զարգացման շոգեքարշը:

Անշուշտ, Արթուր Գրիգորյանը կարող է այդպիսի նպատակներ ունենալ: Մոլորյալ ազնիվ են այդ նապտակները, թե այլ խնդիր են հետապնդում, այս պահին այս հարցադրումը ավելի երկրորդական է դառնում: Պարզապես Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պետք է հասկանան, որ պերսոնալ  պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական զարգացման և սոցիալական կայունության համար: Եվ եթե իշխանությունն առնվազն լռելյայն համաձայնվում է Արթուր Գրիգորյանի հեղափոխության հետ, ապա սա նշանակում, է, որ իշխանությունը փաստացի ստորագրում է այս ոլորտի ապամոնտաժման գործողությունների տակ:

Միթե սա էր ապրիլյան թավշյա հեղափոխության նպատակը:

Շատերը խոսում են հակահեղափոխական վտանգների մասին, հոլովում են տարատեսակ անուններ՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի և նույնիսկ Լավրովի անունները, մինչդեռ  իրական   հակահեղափոխական տնտեսական հիմքը  գտնվում է այսօրվա իշխանության որոշ շրջանակների մտածողության մեջ, որտեղ շարքային պարզունակ պոպուլիզմը դառնում է անքննարկելի որոշումների հիմք, որը Հայաստանի տնտեսության կազմալուծման սկիզբը կարող է դառնալ:

Սրա մասին պետք է առաջին հերթին մտածի Նիկոլ Փաշինյանը, քանզի վաղը հանրությունը ոչ թե Արթուր Գրիգորյանից, այլ իրենից է պահանջելու հնարավոր վատթարացման հնարավոր արդյունքներ պատասխանը:

Արտակ Հակոբյան

website by Sargssyan