Խայտառակ վիճակը շարունակովում է մայրաքաղաքում
Խայտառակ վիճակը շարունակովում է մայրաքաղաքում. խոսքը աղբահանության մասին է: Վերջին 1 շաբաթվա ընթացքում միայն ես 3 անգամ ահազանգել եմ «Սանիթեքի» թեժ գծին: Անցնենք պարզ թվաբանությանը՝ ինչպես կասեր բոլշևիկ Սարոյանը «Սարոյան եղբարներ» հանրահայտ ֆիլմից. 3 շաբաթ առաջ «Սանիթեքի» լիբանանցի տնօրենը հայտարարեց, որ իրենց ընկերությունը 2-3 շաբաթ անց կսկսի շահագործել նոր աղբատար մեքենաներ, որոնք ավելի հզոր են, չգիտեմ լավն են, ֆլան-ֆստան
Արդեն 3 շաբաթը անցել է, այսօր խոսել եմ թեժ գծի հեռախոսավարուհու հետ և նա ասաց, որ նոր մեքենաները դեռ չկան: Այնպիսի տպավորություն է, որ «Սանիթեքի» ղեկավարությունը քաղաքում վերոհիշյալ լրջագույն կենցաղային խնդրի գերշիկացման ժամանակ մի տեղեկատվություն է «հրապարակ գցում»՝ կրքերը իբր հանգստացնելու համար: Մեջ բերեմ կրկին սիրված ֆիլմից մի փոքր հատված «ձեր ոչ մի խոսքին այլևս չենք հավատում»:
Վարդան Աշճյանի ֆեյսբուքյան էջից