Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Պատերազմ Արցախում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան

Այլեւս մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, մենք էինք մեր ապագայի տերն ու կերտողը. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը չափազանց կարեւոր եւ հիշարժան օր է մեր ժողովրդի կյանքում, քանի որ ազատ եւ անկախ հանրապետության հռչակումը հիմնովին ու արմատապես փոխեց մեր պատմության ընթացքը: Այլեւս մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, մենք էինք մեր ապագայի տերն ու կերտողը: Մեր սերունդն ստանձնեց հսկայական պատասխանատվություն՝ ինչպես մեր նախնիների հիշատակի առջեւ, այնպես էլ հետագա սերունդների, մեր հայրենիքի եւ համայն հայության ապագայի համար:
Եվ այդ պատասխանատվության զգացումն է, որ այս բոլոր տարիների ընթացքում օգնել է մեզ հաղթահարել անասելի դժվարություններն ու փորձությունները, կառուցել ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն, պաշտպանել պատերազմի մեջ հայտնված հայրենիքը, վերականգնել ավերված տնտեսությունը, իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը:

Այդ պատասխանատվության զգացումն է, որ այսօր պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ եւ ամուր, միասնական ու համախմբված, ամեն ինչ անել` հանուն մեր հայրենիքի զորացման ու բարգավաճման, հանուն համազգային նպատակների իրականացման: Դա են պահանջում մեր հերոս տղաների թափած արյունը եւ այն թանկ գինը, որ վճարել է հայ ժողովուրդն իր ազատության ու անկախության համար:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ՝ մեր ժողովրդին ու հայրենիքին:

ք.Ստեփանակերտ, 1 սեպտեմբերի 2018թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan