Դոն Պիպոյի գործով փաստաբանները կդիմեն Վճռաբեկ, հետո նաև՝ Եվրոպական դատարան
Դիտել նաև
Իրավապահները Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի եղբոր գործով որոշում են կայացրել. առեղծվածային կրակոցների հետքերով. Տեսանյութ
«Դոն Պիպո»-ի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
«Ոտքերը դրել էին մեջքիս, մի 6-7 հոգով էլ խփում էին».Դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը
Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտնվող տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել
Դատարանը արգելել է Դոն Պիպոյին հավաքել խաղողի բերքը, խնամել այգին
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է։ Արթուր Ասատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Ասատրյանի փաստաբաններից Ռաֆայել Ամիրխանյանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ անհիմն է, դատարանում Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմնավորում, ըստ էության, չներկայացվեց։ «Դատարանը, չգիտես ինչու, մերժեց մեր բողոքը։ Ես կարծում եմ՝ սա պատվեր է արդարադատության դեմ»,- շեշտեց փաստաբանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ներպետական ատյանները սպառելուց ու օբյեկտիվ արդյունքի չհասնելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: