Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Պատերազմ Արցախում
Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը

Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների պատասխանը դատախազությանը

Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առնըչվում է մեր վստահորդ Անահիտ Ֆարմանյանին և վերջինիս առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև պաշտպանների գործողություններին՝ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը քրեական գործի ընթացքի և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության նկատմամբ:

Հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ ամբողջությամբ չի տիրապետում իրական փաստերին, կամ միտում ունի դրանց հատվածական ներկայացմամբ խեղաթյուրել պատկերը և քրեական վարույթի իրավաչափության «պատրանք ստեղծել»: Ընդ որում, հայտարարությունը շարադրված է շատ գրագետ և փաստերի ներկայացված հաջորդականությամբ ընթերցողի մոտ կարող է համոզմունք առաջացնել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:

Մինչդեռ,

-Հայտարարությամբ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր, ոստիկանության կողմից փորձ է արվել վերջինիս հանձնել ծանուցագիրը, հեռախոսազանգեր են կատարվել, սակայն ոչ ոստիկանության աշխատակցի մեղքով զանգը ընդհատվել է:Ավելի ուշ պարզվել է, որ Անահիտ Ֆարմանյանը հուլիսի 30-ին՝ ժամը 21:56-ին հատել է ՀՀ սահմանը: Քանի որ դատախազությունը կարևորել է նշել, թե հստակ որ պահին է Անահիտ Ֆարմանյանը մուտք գործել հարևան հանրապետություն, ցանկալի կլիներ, որ նշվեին նաև մնացած գործողությունների ժամերը, օրինակ, որ ոստիկանության աշխատակիցը փորձել է ծանուցագիր հանձնել ժամը 21:50-ին, իսկ հեռախոսազանգերը կատարվել են 21:55-22:01 ժամանակահատվածում: Հնարավոր այլ մեկնաբանություններից խուսափելու համար նշենք, որ այս տվյալներն արձանագրված են եղել ոչ մեր կողմից, և հաստատապես պետք է հայտնի լինեին վարույթն իրականացնող մարմնին և ՀՀ գլխավոր դատախազությանը:

-Նշվում է, որ նույն օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց քննիչի և փաստաբանի միջև, որով տեղեկացվել է հաջորդ օրը պլանավորված դատավարական գործողությանը կասկածյալի կարգավիճակով մասնակցելու մասին: Կրկին չի նշվել հեռախոսազանգի ժամը՝ 20:30, ինչը կարևոր է այնքանով, որ աշխատանքային ժամի ավարտից հետո հաջորդը օրը այլ քաղաքում դատավարական գործողության մասնակցելու հրավերը նվազագույնը ողջամիտ չի կարող համարվել: Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ փաստաբանը հայտնել է, որ ստիպված այլ անձ պիտի փոխարինի իրեն: Ինչպես և ոստիկանները, փաստաբանը նույն ժամանակահատվածում նույնպես չի կարողացել կապ հաստատել իր վստահորդի հետ: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանի դատավարական կարգավիճակի մասին հայտնելուն՝ փաստաբանը հնարավոր կարգավիճակի մասին տեղեկացել է օգոստոսի 6-7-ին տարածվող ԶԼՄ նյութերից, իսկ պաշտոնապես՝ 12/08/2018թ․-ին՝ առձեռն ստանալով դատավարական փաստաթղթերը:

-Հստակ չի նշվում, որ 31/07/2018թ․ փաստաբանը վաղ առավոտյան՝ աշխատանքային օրվա հենց սկզբում է տեղեկացրել քննիչին, որ դեռևս գիշերը տեղեկացել է Անահիտ Ֆարմանյանի՝ ՀՀ սահմանը հատելու մասին և պատրաստակամության հայտնել էլեկտրոնային փոստով ներկայացնել անձնագրի լուսանկարը:

-Հուլիսի 31-ին փաստաբանից, իսկ օգոստոսի 1-ին ՍԷԿՏ համակարգի տվյալներից տեղեկանալով Անահիտ Ֆարմանյանի բացակայության մասին՝ անհասկանալի է , թե ձերբակալման համար ինչու են ոստիկանները այցելել վերջինիս բնակարան, անհանգստացրել ընտանիքի անդամներին, երբ կարող էին փաստաբանի միջոցով կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության աշխատակիցների ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն եղել քրեական դատավարության իրական նպատակներին ծառայելու համար:

Ինչպես նաև,

-Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ օգոստոսի 3-ին փաստաբանը կրկին կապ է հաստատել քննիչի հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ խնդիր կա, որին չի հետևել անհապաղ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու պահանջը, այլ նշվել է, որ քննիչը տեղյակ չէ ոստիկանության գործողություններից:

-Դատախազությունը հավանաբար տեղեկացված չէ, որ հարուցված քրեական գործի պայմաններում քննիչի կողմից դատավարական գործողության մասնակցելու ծանուցումներ ուղարկելու փոխարեն Անահիտ Ֆարմանյանի ընտանիքի անդամներին են այցելում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ՝ /ըստ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի/ համոզվելու համար, որ տիկին Ֆարմանյանը տալու է «անհրաժեշտ բովանդակությամբ» ցուցմունքներ։

-Սակայն դատախազությանը հաստատապես պետք է հայտնի լինի, որ բացահայտ սուտ է այն տեղեկությունը, որ Անահիտ Ֆարմանյանը գործավարների միջոցով գումար է ստացել 3529 ուսանողներից յուրաքանչյուրից և հստակ 5500-ական դրամներով: Գործով ձեռք բերված ապացույցները այլ տվյալներ են պարունակում, ինչի մասին ներկայում չենք կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը: Հայտարարության այս հատվածը կրկին վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ էապես խորամուխ չի եղել պաշտպանների բարձրաձայնած խնդիրների և քրեական գործի նյութերի ուսումնասիրությանը և ապա նոր միայն հայտարարություններ անելուն, կամ շրջանառում է ապատեղեկատվություն: Ինչ վերաբերում է ուսանողների մի մասի կողմից վճարված գումարներին՝ դրանց ստացման նպատակների և դրանցով արված ծախսերի մասին տեղեկատվությունը ներկայացվել է Անահիտ Ֆարմանյանի հայտարարությամբ, իսկ առավել մանրամասն կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին:

Հուսով ենք, որ թե՛ Շիրակի մարզի դատախազությունը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթի ընթացքում իրականացնում են հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում՝ համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի, այլ ոչ թե հնացած ոստիկանական անցանկալի պրակտիկայի և հետամուտ կլինեն արձագանքել ներկայացված փաստերին ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև իրենց լիազորություններից բխող դատավարական գործողություններով:

Կրկին հայտնում ենք, որ մեր վստահորդը պատրաստակամ է համագործակցել իրավապահների հետ, սակայն ակնկալում ենք, որ համագործակցությունը իրապես կառուցողական է լինելու, իսկ իրավապահների գործողությունները՝ օրենքի տառին համապատասխան եւ վստահության արժանի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan