Մարիա Զախարովան մեկնաբանել է Անգելա Մերկելի հայտարարությունը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջան կատարած այցի ժամանակ արված այն հայտարարությանը, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Կարծում եմ, որ դա պետք է որոշեն կարգավորման մեջ անմիջական ներգրավվածություն ունեցող երկրները: Այդ ամենը պետք է արվի կարգավորման ձևաչափի արդյունավետության ընկալմամբ: Նման հայտարարությունները պետք է դիտարկել այդ գործոնների միասնականության մեջ», — ասաց Զախարովան:
Zham.am