Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին թեկնածուներ է առաջադրել, որոնք արդյունքում մերժվել են հօգուտ Յուրի Խաչատուրովի: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ժամանակին այլ թեկնածուներ էինք առաջարկում: Մեզ այն ժամանակ չլսեցին: Այսօր բոլորը խոստովանում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր», - «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց Բելառուսի նախագահը:
Նրա խոսքերով, Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է Սոչիում օգոստոսի 22-ին Բելառուսի և Ռուսաստանի նախագահների միջև:
«Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը... Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները», - ասաց նա:
Zham.am