Սաշիկ Սարգսյանի որդին դեպքի օրը թմրանյութի ազդեցության տա՞կ է եղել. նման ցուցմունք կա
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը շուտով կուղարկվի դատարան: Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար:
Գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի օր առաջ. վաղը գործի նյութերին ծանոթանալու վերջնաժամկետն է:
Տեղեկացանք, որ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ եւս մեկ քննչական գործողություն է իրականացվել. նա առերեսվել է նաեւ իր դեմ ցուցմունք տված մտերիմ ընկերոջ՝ Արթուր Ղեւոնդյանի հետ: Վերջինս Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկն է: Նշենք, որ Արթուր Ղեւոնդյանն այն անձն է, որն իր վրա էր վերցրել 2007 թվականին տեղի ունեցած հանցագործությունը՝ նշելով, որ ինքն է անզգուշաբար կրակոցներ արձակել Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ: Սիմոնյանը, հիշեցնենք, ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին:
Հայկ Սարգսյանն, առ այսօր, ցուցմունք չի տվել. ըստ պաշտպանի՝ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի պարզաբանել մեղադրանքի էությունը:
Մանրամասները՝ Armtimes.com-ում: