Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ
Դիտել նաև
Քրեական հետապնդում է հարուցվել Սերժի Վաչոյի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս»-ի տնօրենի նկատմամբ
Սերժի Վաչոյի նկատմամբ համաներում է կիրառվել
Վաչագան Ղազարյանի փաստաբանը Վերաքննիչում բողոքարկել է նրա կալանքը երկարաձգելու որոշումը
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց
Վաչագան Ղազարյանը պատրաստ է պետությանը 6 մլն դոլար նվիրաբերել
«Հրապարակ» թերթը գրում է.Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, եւ թաղված է Երեւանի կենտրոնական գերեզմանատանը։
Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա երեկոյան սեղանի շուրջ հիշել նրան։ Հավաքին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ։ Նախկինում էլ, համենայնդեպս 5 տարի առաջ, նա մասնակցել է Ալեքսեյ Մատվեյիչի հիշատակի արարողությանը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: