Խոշոր ավտովթար 8 մեքենայի մասնակցությամբ (տեսանյութ)
Օգոստոսի 19-ին Մոսկվայում ութ մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է գրանցվել:
Ռուսաստանյան Ren.tv հեռուստաընկերության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է Mersedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեծ արագությամբ մխրճվում է դիմացի տաքսիին, ինչն էլ դառնում է ճանապարհին կայանված մեքենաների բախման պատճառ:
Հաղորդվում է երկու տուժածի մասին:
Նշվում է, որ Mersedes-ի վարորդը մի շարք չվճարված տուգանքներ ունի:
Zham.am