Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Արցախցիների ներկայությունը հանրահավաքին հանուն մեր միասնական հայրենիքի ավելի անվտանգ, արդար ու բարեկեցիկ ապագայի էր. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, Բակո Սահակյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ: Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին:

Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Մենք միացանք այդ հանրահավաքին, քանի որ կարծում ենք, որ պատմության այսպիսի վճռական փուլերում մեր ազգը պարտավոր է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ… Բազմաթիվ արցախցիների ներկայությունն այնտեղ ուղղված էր ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ խմբերի, այլ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ, ԱՐԴԱՐ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ: Դրանով մենք փաստեցինք, որ Արցախը ո՛չ «հեղափոխական» է, ո՛չ «հակահեղափոխական», պարզապես սրտացավ է հայության ճակատագրի նկատմամբ, իսկ անտարբերությունը, իմ համոզմամբ, մեծ մեղք է սեփական հայրենիքիդ ու սերունդներիդ հանդեպ: Ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը, ես և ԱՀ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ քանիցս հայտարարել ենք, որ անվերապահորեն սատարում ենք Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման հարցում:

Ուստի, մենք ակնկալում և պահանջում ենք, որ որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև: ՍԱ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ՄԵԿ ԱԶԳ ԵՎ ՄԵԿ ՊԱՅՔԱՐ, իսկ արհեստական տարանջատման փորձեր անողները՝ հակահայրենիք մարդիկ…

Երկրորդ՝ ուրախ էի վերստին լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ պնդումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝

• Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը,

• Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի,

• Հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում:

Այս հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ արցախցիների գերակշիռ մեծամասնության վստահությունն արդարացված է:

Երրորդ՝ մենք համոզված ենք, որ հայոց հայրենիքում, հիրավի, կտիրի միասնականության և սիրո ոգին՝ հիմնված արդարության, բոլորի արժանապատվության և ժողովրդավարական սկզբունքների վրա: Ատելության և նիհիլիզմի ճամփան ոչ ոքի երբեք լավ տեղ չի հասցրել, այնպես որ սերը, համերաշխությունն ու բազմակարծությունը այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաջողության հասնել:

Հ.Գ. Քանի որ շատերն են շահարկում ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրի թեման, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ այդ խնդրագրին միացել են «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ պատգամավորներ իրենց անձնական նախաձեռնությամբ, իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը միացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ առաջին նախագահ Քոչարյանի հետ ինքն աշխատել է ԱԺ նախագահի կարգավիճակում: Տեղեկացնեմ, որ նույն Արթուր Թովմասյանը երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի գործի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք քանիցս հայտարարել ենք, որ մեր պատմության այդ ամոթալի էջը պետք է վերջնականորեն բացահայտվի և փակվի՝ հասնելով բոլոր մեղավորների պատշաճ պատասխանատվությանը: Մնացածը ՀՀ արդարադատության համակարգի որոշելիքն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan