ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է, նա մեկուսացված է, կարևորն հանդիպումների, այցերի չեն տանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է. նրան կարևոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որևէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում: Նա մեկուսացված է:
Դա է պատճառը, որ թե´ պաշտոնյաներից, թե´ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել, որ ԲՀԿ-ականները որևէ ինքնուրույն բան չանեն, հսկողության տակ լինեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: