Հանրապետության հրապարակում կայացավ ՀՀ վարչապետի գլխավորած կառավարության 100-օրյակին նվիրված հանրահավաքը (տեսանյութ)
Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ դեպքի Հանրապետության հրապարակ: Հրապարակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաք:
Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը սկսել է այն վայրից, որտեղից ապրիլի 22-ին ուժային կառույցները բերման էին ենթարկել իրեն և իր կողմնակիցներին:
Հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից: