Կառավարության հերթական նիստը (ուղիղ միացում)
Օգոստոսի 16-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 15 հարց, որից 11-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:
Գործադիրը՝
«ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացի իրականացումը կազմակերպելու նպատակով կստեղծի աշխատանքային խումբ,
Գումար կհատկացնի ԱԳՆ-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, Հայաստան ժամանողների կեցության ծախսերը հոգալու համար:
Արարատի մարզի Հովտաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակի:
Փոփոխություններ կանի տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:
Գումար կհատկացնի ԿԳ նախարարությանը:
Կլուծարի Երևանի ավագանին և կսահմանի արտահերթ ընտրություններ: