Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը
«Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը: Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսև գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ:
Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի: Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիստում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: