ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվեց աշխատանքից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն աշխատանքից ազատվել է ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից», - ասվում է հրամանագրում: