Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Ս.թ. օգոստոսի 14-ին Իտալիայի Ջենովա քաղաքում տեղի ունեցած կամուրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում նախնական տվյալներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:
Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իտալիայի համապատասխան ծառայությունների հետ և հավելյալ տեղեկությունների առկայության դեպքում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Իտալիայում ՀՀ դեսպանությունը իր ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում: