Սամվել Ալեքսանյանի հարցը Մոսկվայում է. դատախազությունը կարող է նրան մեղադրանք առաջադրել
Politik.am-ը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների սպանության հետ պատգամավորի հնարավոր կապին: Politik.am-ի հրապարակման մեջ նկատել էին, որ նման կասկածներ ունի նաև վարչապետ Փաշինյանը:
Խնդրի կապակակցությամբ հարցում էինք ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե դատախազությունն ինչ է անում, որպեսզի պարզի՝ կապ ունեցե՞լ է այդ սպանության հետ Սամվել Ալեքսանյանը, թե՞ ոչ: Դատախազությունը հավելյալ ժամանակ է խնդրել մեր հարցմանը պատասխանելու համար:
Օրերս տեղեկացանք, որ դատախազությունը սպանության վերաբերյալ Politik.am-ի հարցմանը պատասխանելու համար հարցում է ուղարկել ՌԴ դատախազությանը: Եթե ՌԴ-ում ամբողջական տեղեկատվություն տան ՀՀ իրավապահ մարմիններին՝ չի բացառվում, որ Ալեքսանյանի դեմ քրեական գործ հարուցվի: