Տոտալիտար ռեժիմի հիմնական տարրն է խոսքի իրավունքից զրկելը
Ես Քոչարյանական չեմ։ Ոչ էլ ինչորմեական եմ։ Բայց մարդուն խոսելու իրավունքից զրկելը ո՞րս է: Տոտալիտար ռեժիմի հիմնական տարրն է խոսքի իրավունքից զրկելը։ Ես չեմ մեղադրում այն անձանց, ովքեր դա անմիջականորեն իրականացրեցին։
Ասենք զայրացած էին դատարանի` իրենց համար ոչ ընդունելի վճռով, ու իրենց զայրույթը այդպիսով արտահայտեցին։ Բա իրավապահ մարմինները ո՞ւր են: Բա մարդու իրավունքների պաշտպանը ո՞ւր է: Ինչո՞ւ չեն միջամտում ու չեն ապահովում խոսքի ազատության հիմնարար իրավունքի իրագործումը:
Իմ կարծիքով` այսօրվա մամլո ասուլիսը ձախողելը մեծ հարված էր հեղափոխությանը եւ ժողովրդավարությանը:
Կարեն Սարդարյանի ֆեյսբուքյան էջից: