Վարդան Բոստանջյանի մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։ Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, ԿԸՀ հերթական նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
«Օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացվել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,- ասաց Լ. Գալստյանը:
Zham.am