Նիկոլ Փաշինյան. Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջով ուղիղ հեռարձակում կատարեց` նշելով. «Բոլոր հարցերի պատասխանները՝ օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքում»:
Փաշինյանի խոսքով՝ նա, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում:
«Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով: Ուզում եմ նաև ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ ՀՀ ժողովրդի, պետականության, օրինականության առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Zham.am