Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, սխալ էր
Այն ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով սխալ էր։ Կարծում եմ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն իրողությամբ, որ Քոչարյանը, որպես կանոն, խուսափել է բաց մամուլի ասուլիսներին՝ նախընտրելով շփվել իր կողմից «պատասխանատու» որակված լրատվամիջոցների հետ։
Սա եզակի հնարավորություն էր լրագրողների համար հնչեցնելու տասնամյակների ընթացքում կուտակված և անպատասխան մնացած հարցերը և ստանալու պատասխաններ։
Ես, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ինչպես նաև շատ այլ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, զրկվեցի տեղեկացված լինելու իմ իրավունքից և գուցե երբեք այլևս այսպիսի հնարավորություն չի ընձեռվի, քանի որ Քոչարյանն այսուհետ կարտահայտի իր դիրքորոշումն ու կարծիքն իր համար առավել նախընտրելի և հարմար ձևաչափով, ինչի համար նրան այլևս ոչ ոք չի կարող մեղադրել։
Քաղաքական գործընթացը պետք է լինի հրապարակային և մրցակցային, ինչն այս գործելաոճով չի երաշխավորվում։
Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից