Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանը զգուշավոր է դարձել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ի պատասխան Լավրովի հայտարարությանն համարում եմ շատ տեղին, այս կերպ նա պարզ հասկացրել է որ չի հանդուրժելու, որ որևէ երկիր, այդ թվում Ռուսաստանը միջամտի ՀՀ-ի ներքին գործերին:
Այս մասին այսօր Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը խոսելով ՌԴ արտգործնախարար՝ Լավրովի հայտարարությանն ի պատասխան ՀՀ վարչապետ Փաշինյանի արված այն հայտարարությունից որտեղ ասվում էր ՝ «սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները»:
Քաղաքագետը նկատեց, որ մինչև թավշյա հեղափոխությունը Ռուսաստանի համար նորմալ էր դարձել միջամտելը ՀՀ ներքին գործերին, իսկ այժմ իրավիճակ է փոխվել և ՀՀ վարչապետը ռուսական կողմին ցույց է տալիս, որ այլևս նման հայտարարությունները անընդունելի և անհանդուրժելի են:
«Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի հայտարարությանը չհաջորդեց ռուսական կողմից նոր հայտարարություն, ապա պետք է ենթադրել որ նրանք ընկալել են, որ պետք չէ միջամտել ՀՀ ներքին գործերին: Մի բան ակհայտ է՝ վերջին տարիներին Ռուսաստանը դասեր է քաղել, նրանք այլևս չեն ցանկանում, որ Հայաստանում հակառուսական հիստերիայի բարձրացնել, ինչն էլ նպաստում է լինել ավելի զգուշավոր հայտարարությունների և գործունեության մեջ»: - ասաց Արմեն Վարդանյանը:
Խոսելով Ռուսաստանի մտահոգություններից, ինչը տեղի է տվել անել հայտարարություններ Քոչարյանի կալանավորման և Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասով նշեց, որ նրանց մտահոգությունը մեծապես կապված է Խաչատուրովի հետ քանի որ վերջինս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր:
Մանրամասները՝ Politik.am-ում