Զոհրաբ Մնացականյանին ՄԱԿ-ում փոխարինեց Մհեր Մարգարյանը
Հայաստանը նոր մշտական ներկայացուցիչ կունենա ՄԱԿ-ում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)», - ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Zham.am