Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճամբարակում բախվել են դասակի հրամանատարի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի 07-ը
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտոթվար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ, 39-ամյա Արամ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 GX 785 համարանիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ, 39-ամյա Ռուսլան Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RM 473 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Հարություն Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում