1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Երեքշաբթի ՝ նոյեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը Բանակի սնունդը սարսափելի է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը կհանձնի 5 շրջան 7-ից, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները․ Իգոր Կորոտչենկո Մի գնացեք Տիգրան Սարգսյանի ճանապարհով, որպեսզի հետո չընկնեք Սերժի օրը. Տեսանյութ Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր (լուսանկարներ) Արսեն Թորոսյանը կպել է սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան Քոչարյանի գիրքը, Ֆելիքս Ցոլակյանի «նոր» պաշտոնը եւ սադրանք Փաշինյանի դեմ. մամուլն այսօր (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսու՞րս է գործադրում Գաղափարական առումով Փաշինյանը «Սասնա Ծռերին» հաղթել չի կարող․ Մոդեստ Կոլերով
ԼՐԱՀՈՍ
Երեքշաբթի ՝ նոյեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) «Ամենուր ընտրություններն ուղղորդվում են». Արծրուն Պեպանյան Մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը «Մարդու ամեն մի ծակոտին իր ապրածի էներգիան, իմաստն ու հույզն ունի»․ Նազենի Հովհաննիսյան Ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյանի պատասխանը Փաշինյանին Հրանտ Բագրատյանը բացարձակ անկում է կանխատեսում Ծնվել է Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը «Գործընկերներ, սա ահազանգ է․․․ Պատրաստվեք․․․» Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրություն է մտել․ խնդրել են Սիլվա Համբարձումյանի հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է». Մանե Թանդիլյան Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ տարածքներ հանձնելու և Ադրբեջանի իրական ազդեցության մասին ( Տեսանյութ) Բանակի սնունդը սարսափելի է. Նիկոլ Փաշինյան Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի Ինչո՞ւ մինչև գարուն HSBS բանկից փորձել են 1 մլն եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվներից է տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվել հեռուստաընկերությունը. Հ2-ի պարզաբանումը Եռագույն փողկապն ու կախարդական փայտիկը տնտեսությունը չեն զարգացնում. Շարմազանովը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահի հետ «չաթ անելու» մասին Հայաստանը կհանձնի 5 շրջան 7-ից, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները․ Իգոր Կորոտչենկո Մի գնացեք Տիգրան Սարգսյանի ճանապարհով, որպեսզի հետո չընկնեք Սերժի օրը. Տեսանյութ ՌԴ-ի դիրքորոշումը խիստ կառուցողական է. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր (լուսանկարներ) Ովքեր են ՔՊ անդամ Լարա Ահարոնյանի ադրբեջանցի լավ ընկերները (լուսանկար, տեսանյութ) Արսեն Թորոսյանը կպել է սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան «Խոպանչիները չե՞ն հարկվելու» հարցից Փաշինյանը վրդովվեց (Տեսանյութ) Քոչարյանի գիրքը, Ֆելիքս Ցոլակյանի «նոր» պաշտոնը եւ սադրանք Փաշինյանի դեմ. մամուլն այսօր (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսու՞րս է գործադրում Գաղափարական առումով Փաշինյանը «Սասնա Ծռերին» հաղթել չի կարող․ Մոդեստ Կոլերով Ֆելիքս Ցոլակյանի և ԲՀԿ-ի պլանները՝ Փաշինյանի հետ Ով ի՞նչ պաշտոն կզբաղեցնի ընտրություններից հետո Մենք ժողովրդի առջև ստանձնած մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք.Նիկոլ Փաշինյան Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատարի հետ. (լուսանկար) Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Բելառուսի նախագահից պարզաբանում պահանջելու մտադրությունը ՀՀ-ի հյուսիսային դե-յուրե՝ հայ-վրացական սահմանը դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի ԿԸՀ որոշել է, թե որ ուժը որ համարով է հանդես գալու ընտրություններին. Իսկ ի՞նչ են այդ թվերը նշանակում միֆալոգիայում. Տեսանյութ Վտանգված է այն երկրի ապագան, որի երիտասարդների ճնշող մեծամասնությունը քաղաքականացված է Արարատ Միրզոյանը վերահաստատում է՝ բացառվում է առանց մարդկանց համաձայնության հարկային բեռի ավելացումը Մենք կատարել ենք մեր բոլոր խոստումները. Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Սասնա Ծռեր»-ը հրապարակել է կուսակցության նախընտրական ցուցակը Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը Ինչպե՞ս է բնորոշում ժողովուրդը ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերին Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյի անունը ցուցակից հանվել է. «Ժամանակ» Ի՞նչ ունեցվածք ունի Ջրային կոմիտեի նախագահը Տեսնենք` կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով. Արփինե Հովհաննիսյան Մարինա Խաչատրյանը հետ է վերցրել իր բողոքը Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է Չորս զինվորի մահվան պատճառ դարձած մեքենան շահագործել են առանց ՌՈ-ին ներկայացնելու Մարզերի ճանապարհային ոստիկանները իսկական տեռոր են սկսել Fake ընտրություններ Ռոբերտ Քոչարյանի գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա. Վիկտոր Սողոմոնյան Սադրա՞նք Փաշինյանի դեմ. Ովքե՞ր են հարկման թեման հրապարակ նետել իշխանության ներսից Ինչը ստիպեց Փաշինյանին բարելավել հարաբերությունները Գարեգին Բ-ի հետ Արարատի մարզում զարմացած են. Ո՞ւմ որդին է հայտնվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ՀԱՊԿ-ում ճգնաժամն ավելի է խորանում. վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը Հայկ Մարությանի դեմ «բունտ» է հասունանում. ավագանու անդամները պահանջում են աշխատանքից ազատել հանրակրթության վարչության պետին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ողբերգական ավտովթար «Կոնտինենտալ» հյուրանոցային համալիրի մոտ Կանխվել է մանկատան նախկին սաների ինքնասպանության փորձը Ոստիկանները թմրաշրջանառության մի ողջ շղթա են բացահայտել. Տեսանյութ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը. Տեսանյութ Երբ միֆը «ծեփվում է իրականության ասֆալտին» Երկուշաբթի՝ նոյեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Գերմանիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների մասին՝ սաուդցի լրագրողի սպանության առնչությամբ Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել մի շարք պատգամավորի թեկնածուներ Պետդումայի պատգամավորները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Պուտինը Ստամբուլում մասնակցել է գազատարի ստորջրյա հատվածի բացման արարողությանը Բելառուսն ու Ադրբեջանը առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո բժիշկները պայքարում են 25-ամյա հայուհու կյանքի համար. Տեսանյութ Գնացեք մտածեք՝ ում համար եք «պայքարում», ում համար «մերժում» Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է ՀՀԿ հետքերով Սխալների վրա սովորել կարողանալը կարևոր հատկություն է Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Բելառուսին Կարող են փոխվել իշխանությունները, բայց իշխանական տրամաբանությունը չի փոխվում. Վարդան Հարությունյան Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՊԵԿ նախագահը՝ «խոպանչիներին հարկելու» աղմկահարույց նախաձեռնության մասին (տեսանյութ) ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան» կարգախոսներով (Տեսանյութ) Առանց հանրային լայն քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության մասին
Հարցում

Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը. Սփյուռքի նախարար

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և Սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:

- Արդեն շուրջ 3 ամիս է՝ Սփյուռքի նախարարի պաշտոնում եք: Պաշտոնավարման առաջին օրերին խոսել եք ծրագրերի ծախսերի արդյունավետության մասին: Այդ համատեքստում որոշակի փոփոխություններ եղան: Այսօր ի՞նչ արդյունքների մասին կարող եք խոսել:

- Ծախսերի առումով ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ, մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության մեկնարկն էր: Ընդհանրապես, հակված եմ կարծելու, որ վստահության, առողջ գործակցության հիման վրա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը պետք է իրականություն դառնա:

Համատեղ գործակցության շնորհիվ «Արի տուն» ծրագրի անցումային փուլն իրականացնելու համար մեզ միացան մի շարք մասնավոր ընկերություններ՝ արագ սննդի սպասարկման կազմակերպություններ, ռեստորան, բնական հյութերի գործարան և այլն:

«Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք սկսեցինք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը, իսկ համագործակցության հուշագիր կնքեցինք Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ, որն անվճար հիմունքներով տրամադրում է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովում դասընթացների համար նախատեսված պայմանները:Կրթական գործընթացը ղեկավարում են «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Նախարարության «ՆերՈւժ» ծրագիրը ևս օր օրի ընդլայնում է աջակիցների թիվը:

Այս կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ պետությունը նախ միլիոնավոր դրամներ է խնայում, և, որ ավելի կարևոր է, մենք սրանով նոր որակի, փոխվստահության վրա հիմնված համագործակցության նոր մշակույթի հիմք ենք դնում:

- Դուք պաշտոնավարման առաջին իսկ օրերից ասել եք, որ հայրենադարձությունը լինելու է առաջնահերթություններից մեկը: Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված:

- Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը առաջ է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և Սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները: Իհարկե, այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Հեղափոխությունից հետո մեր հարյուրավոր հայրենակիցներ վերադարձել են հայրենիք բնակության կամ նախապատրաստում են իրենց վերադարձը, հետաքրքրված են Հայաստանի ամենօրյա կյանքով, զանգահարում են, այցելում ու նամակներ գրում մեզ: Կառավարության ծրագրում ևս հստակ նշված է, որ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրության, անվտանգության բարելավման և այլ գործընթացների համար կարևոր նախապայման է:

Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացնում է իրավական ու ծրագրային աշխատանքներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման ռազմավարության» մշակումը, կազմվել և համալրվում է ՀՀ-ում հաստատված հայրենադարձների տվյալների բազան (Repat Armenia-ի տվյալները ևս օգտագործվում են), որը կիրառելի է նախարարության աշխատանքները կազմակերպելիս և հայրենադարձների ինտեգրման գործընթացն ուսումնասիրելիս: Ուսումնասիրվում է պետություն-սփյուռք կապերի, հայրենադարձության գործընթացի կազմակերպման և հայրենադարձների ինտեգրման ծրագրերի վերաբերյալ միջազգային փորձը: Անշուշտ, նախարարության կողմից այս տարի իրականացվող «Քայլ դեպի տուն» և «ՆերՈւժ» ծրագրերն անմիջականորեն կապ ունեն հայրենադարձության խթանման հետ:

- Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում Սփյուռքի ներգրավվածությունը մեծացվի, և չլինի այնպիսի իրավիճակ, որ Սփյուռքը Հայաստանին, Արցախին միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ:

- Այս հարցը շատ կարևոր ու բազմաշերտ է: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ընթացքում պարբերաբար նշում եմ, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման ու նպատակային կիրառման: Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը: Հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում Սփյուռքի ներգրավվածության բարձրացումը կարևոր է ոչ միայն հայրենադարձության գործընթացի խթանման առումով, այլև, ինչպես նշեցի, փոխգործակցության ամրապնդման, փոխճանաչության տեսանկյունից:

ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ Սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ:

Հայրենիքում Սփյուռքի ներգրավվածության լավ ազդակ են նաև նախարարության երիտասարդական ծրագրերը: «Քայլ դեպի տուն» ծրագրին հյուրընկալվել են մոտ 440 երիտասարդներ ու պատանիներ 25 երկրից: Նրանք երկու շաբաթ շարունակ լինելու են Հայաստանում, շրջելու են, բարելավելու հայերենի, հայոց պատմության վերաբերյալ իրենց գիտելիքները, նորից գալու, այստեղ սովորելու մասին մտորումներ են ունենալու: Նրանք նաև զգալու են, որ Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, այլ ժամանակակից պետություն է՝ լայն հնարավորություններով, որտեղ կարելի է լավ ապագա ու բարեկեցիկ ներկա ունենալ:

- Պարոն նախարար, այս ընթացքում նախարարությունը, եղած ծրագրերը վերակազմակերպելուց բացի, նոր ծրագիր կյանքի կոչեց, մասնավորապես՝ «ՆերՈւժ» ստարթափ ծրագիրը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս ծրագրից, և արդեն կա՞ն արձագանքներ:

- «ՆերՈւժ»-ը մեր ամենահավակնոտ ու հեռանկարային ծրագրերից մեկն է: Այժմ փորձում ենք ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հասցնել բոլոր հայկական համայնքներին, յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդի: Ինչպես գիտեք, հաղթող ծրագրերը կստանան մինչև 15 մլն դրամ աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն, աշխատելու համար նախատեսված տարածք, մեկ տարի ազատված կլինեն Հայաստանում կացության վճարից: Այս ամենը կֆինանսավորվի հատուկ դրամաշնորհային բյուջեից, որը կձևավորվի և՛ նախարարության ֆինանսական միջոցների հաշվին, և՛ տարբեր կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ համագործակցության արդյունքում:

«ՆերՈւԺ»-ի նպատակն է ոչ միայն սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել ստարտափները բերելու Հայաստան և բարելավելու երկրում ստարտափների էկոհամակարգը, այլև ինչպես նշեցի, հեռահար նպատակ ունենք որոշ չափով լուծելու սփյուռքի մասնագիտական ներուժի հայրենադարձման խնդիրը։ Քիչ առաջ խոսում էինք հայաստանյան կյանքում սփյուռքի ներգրավվածության մասին, և վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագրով լուծում ենք նաև հայրենիքում սփյուռքի տնտեսական ներգրավվածության հարցը: Այսօր արդեն ստացել ենք մասնակցության 30-ից ավելի հայտ:

- Առաջիկայում, արդյոք, նախատեսվա՞ծ են նոր ծրագրեր:

- Ընթացիկ միջոցառումներ, բնականաբար, կլինեն: Վերոնշյալ ծրագրերից բացի, նոր խոշոր ծրագիր դեռևս չունենք: Ամեն օր ծնվում են նոր մտքեր, նոր գաղափարներ, ստանում ենք բազում առաջարկներ, որոնց հիման վրա հետագայում կկազմվեն ծրագրեր, սակայն դրանց մասին խոսելը դեռևս վաղ եմ համարում:

website by Sargssyan