Գեղարքունիքում 60-ամյա վարորդը ՆԻՎԱ-ով բախվել է ցուցանակին. մեքենան կողաշրջվել է
Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Վազգեն Ղահրամանյանն իր վարած Վազ 2121 մակնիշի 35 ՏD 942 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվելով ճանապարհի բաժանարար գոտում:
Վարորդ Վ. Ղահրամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: