«Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին
Այսօր, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում` առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
«Ժառանգություն» կուսակցություն
10 օգոստոս,
2018թ. Երեւան