Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Արսեն Մանուկյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանը:
«Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արսեն Մանուկյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից», - ասվում է որոշման մեջ։