Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝իր դիմումի համաձայն», - ասվում է որոշման մեջ։