Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
20
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչու՞ արտաքին ներդրողները չեն գալիս Հայաստան

Այս հարցը հասկանալու համար փորձենք համեմատել մեր և մեր հարևաննների բիզնես միջավայրերի տարբերությունը: Սկսենք փոքր բիզնեսից: Մեզ մոտ, սկսած 2019-ի հունվարի մեկից մինչև 120 000 դոլար շրջանառություն ունեցող ընկերությունները ազատված են լինելու ԱԱՀ-ից ու շահույթահարկից և միայն շրջհարկ են տալու, որը կազմելու է միջինը 5 տոկոս: Վրաստանում այդ ընկերությունների շեմը կազմում է 204 000 դոլար, իսկ հարկի չափը ընդամենը... 1 տոկոս:

Անցնենք առաջ, սովորական հարկատեսակների առումով էլ ենք մենք ավելի վատ վիճակում, քան Վրաստանը: Օրինակ, մեզ մոտ ԱԱՀ-ը կազմում է 20 տոկոս, Վրաստանում՝ 18 տոկոս: Շահույթահարկը մեզ մոտ 20 տոկոս է, մեր հարևանների մոտ՝ 15 տոկոս: Դիվիդենտներից եկամտահարկը մեզ մոտ 10 տոկոս է, նրանց մոտ՝ 5 տոկոս:
Իսկ շինարարության ոլորտներում ընդհանրապես տարբերությունները ցիվիլիզացիոն բնույթ են կրում արդեն: Միայն Բաթումիի շինարարական աշխատանքների ծավալը գերազանցում է ողջ Հայաստանի ծավալներին:

Վրաստանը կոռուպցիայի դեմ պահքարի, ընկերությունները հեշտ գրանցելու և մի շարք այլ ցուցանիշներով աշխարհում 137–րդ տեղից տեղափոխվել է 7-րդ տեղը: Նույնիսկ ամոթ է նշել, թե որերորդ տեղում է գտնվում Հայաստանը:

Վրաստանում իրենց ներկայություններն ունեն աշխարհահռչակ տրանսնացիոնալ այնպիսի կորպորացիաներ, ինչպիսիք են բրիտանական BP-ն, ռումինական RomPetrol-ը, ամերիկյան Wissol-ը, ռուսական Lukoil-ը, ամերիկյան Gulf-ը:

Հանքարդյունաբերական ոլորտում՝ նույն Լիդիան ընկերությունը, որի դեմ ի դեպ Վրաստանում ոչ մի «կանաչների» բողոք չկա: Այստեղ հասկանում են, թե ինչ բան է վստահություն հասկացությունը, և ժողովուրդը չի ապրում քսենոֆոբիայի և գավառական մթնոլորտում: Վերը նշված ընկերություններից Լիդիանից բացի, մնացածներից ոչ մեկը Հայաստանում ներկայացված չեն: Վրաստանում ներկայացված են գրեթե բոլոր հայտնի սննդի սպասարկման ֆրանչիզաները՝ McDonald’s-ը, Wendy’s-ը, KFC-ին, Subway-ը, Dunkin’donats-ը, Burger King-ը, Dominos Pizza-ը: Նշենք, որ այս շարքից Հայաստանում կան ընդամենը երկու ընկերություն: Շինարարական ոլորտը ընդհանրապես ծաղկում է մեր հարևանների մոտ և աղետալի վիճակի մեջ է մեզ մոտ:

Օրինակ, աշխարհահռչակ տրանսնացիոնալ Alliance croup-ը Վրաստանում բիզնեսով է զբաղվում արդեն 13 տարի: Ընկերության շինարարական ծավալները Վրաստանում այս պահի դրությամբ կազմել են արդեն 200 մլն դոլարի չափի: Մոտ այդքան ծավալի էլ աշխատանքներ են տարվում այսօր: Ընկերության վրացական մասնաճյուղում միայն աշխատում է ավելի քան 6000 մարդ: Մյուս շինարարական ընկերությունը՝ Orbi Group-ը, աշխատում է Վրաստանում արդեն 20 տարի, կառուցել է ավելի քան 2 000 000 քառակուսի մետր տարածքներում և  ներկայացված է ավելի քան 10 երկրներում: Այստեղ էլ աշխատում է ավելի քան 6000 մարդ: Բացի այդ, այս շուկայում ներկայացված են բազմաթիվ միջին կարգի վրացական և արտասահմանյան ընկերություններ: Ողջ Վրաստանը այսօր դարձել է մի մեծ շինհրապարակ: Արդյունքում, Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում կարելի է ձեռք բերել ավելի որակյալ բնակարան և ավելի մատչելի գնով, քան՝ Հայաստանում: Ընդ որում, տարբերությունը որակական բնույթ է կրում: Այստեղ առաջացել է նույնիսկ բանվորական ուժի խիստ պակաս և այն լրացվում է արտերկրից՝ հիմնականում Չինաստանից և Հնդկաստանից հրավիրված շինարարների միջոցով: Հայաստանում լուրջ շինարարություն, որպես այդպիսին, այսօր գոյություն չունի: Հայաստանից հեռացել են որակյալ շինարարները, վարպետները և նույնիսկ շինարարական վերամբարձները:

Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել՝ շտկելու համար իրավիճակը


Նախ, պետք է սկսել միաժամանակ մի քանի ուղություններով աշխատել:

1.Վերականգնել գործարանների հանդեպ հարգալից վերաբերմունքը թե պետության, և թե հանրության կողմից: Այսօրվա հանրության մեջ տարածված ձախակողմյան տրամադրությունները թեև հասկանալի են, սակայն վտանգավոր են և կարող են կործանարար հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար:

2.Վերականգնել երկրի հանդեպ վստահությունը արտաքին ներդրողների մոտ: Անհապաղ դադարեցնել Լիդիանի դեմ ակնհայտ ուղղորդված արշավը, և կոշտ ձևով ցույց տալ, որ պետությունը թույլ չի տա պոպուլիստական արշավներն ընդդեմ միջազգային ընկերությունների:

3.Սկսել արմատապես փոխել հարկային օրենսգիրքը, ի օգուտ գործարարների: Իջեցնել ԱԱՀ-ը 20-ից մինջև 17 տոկոս /վրացիներից մեկ տոկոսով պակաս/, շահույթահարկը դարձնել 15 տոկոս, իսկ փոքր բիզնեսի շեմը թողնել մինջև 215 000 դոլարի, 120 000-ի փոխարեն:

4.Ֆիզիկական դիվիդենտների շեմը պահպանել 5 տոկոսի չափով:

5. Մաքսիմալ պարզեցնել հարկերի կառուցվածքը:

6.Ընդունել օրենք, որ հետագա հարկերի բարձրացումը հնարավոր լինի բացառապես համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ինչպես որ ընդունվել է Վրաստանում:

Հասկանալի է, որ այս ամենի արդյունքում կարող է առաջանալ բյուջեի հավաքագրման ճգնաժամ: Այն կարելի է կոմպենսացնել նոր վարկեր ձեռք բերելով և միաժամանակ ստվերային տնտեսության դեմ պայքարով:

Այս փոփոխություններից 3-4 տարի անց Հայաստանը կհաղթահարի իր ամենավտանգավոր՝ վստահության ճգնաժամը, հայաստանցիները և արտերկրի ներդրողները կսկսեն իրապես վստահել պետությանը: Դա կլինի այն ռուբիկոնը, որից հետո մնացած բարեփոխումները կդառնան պարզապես տեխնիկական լուծելու խնդիրներ:
Իսկ եթե այս հարցերում կառավարությունը հապաղի, ապա կունենանք այն, ինչ ունեցել ենք 25 տարի շարունակ:


Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan