Նիկոլ Փաշինյանը հայտնեց ինչպես է լուծվելու ներդրողների ու Էկո Հայաստան հայեցակարգի ներդրումը երկրում
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր դիրքոոշոմը հայաստանյան տնտեսության մեջ ներդրում կատարող ըկերությունների գործունեության վերաբերյալ: Վարչապետը նշեց, որ նոր կառավարությունը շահագրիռ է, որ Հայաստանում ներդրումներ լինեն:
- Որպեսզի մեր դիրքորոշումը հստակ լինի, բնականաար, մենք անկեղծ շահագրգիռ ենք, որ Հայաստանում ներդրումներ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ գան աշխատեն, շահույթ ստանան: Ավելին ասեմ, դեռևս հուլիսին ես ընկերության ներկայացուցիչներին ասել եմ, որ մեր երկրում ներդրոմների համար ոչ մի խոչնդոտ չկա: Այդ հադիպման ժամանակ երկու կարևոր հանգամանքի մասին են խոսել: Առաջինը՝ գործունեությունը պետք է լինի օրինական, տվյալ դեպքում նրբությունները հաշվի առնելով նաև բնապահպանական առումով պետք է խնդիրներ չառաջացնի, - ասաց վաչապետը և հավելեց, որ առաջիկայում այդ թեմային անդրադրձ կլինի կառավարության կողմից:
Վարչապետը նշեց նաև, որ հայաստանյան տնտեսության զարգացման ռազմավարության մեջ հարկ է ներդնել «Էկո Հայաստանի» հայեցակարգը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չի լինելու նավթամթերքի վերամշակման գործարան:
- Պիտի լինի (խոսքը վերաբերվում է նմանատիպ գործարանների առկայությանը - խմբ.): Սա եկեք չընկալենք որպես հակամարտություն կառավարության և բիզնեսի միջև: Սա եկեք ընկալենք, որպես երկխոսություն: Բոլորի շահերը պետք է հաշվի առնենք, ներդրողների շահերը պետք է հաշվի առնենք, և այդ ամենը պետք է կազմակերպվի 100 տոկոսանոց օրինական դաշտում, - եզրափակեց երկրի ղեկավարը:
Zham.am